Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը
19
Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմ Արցախում
Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին Տրանսպորտային աբսուրդ․ քաղաքացին չի կարողանում հասնել վալիդատորին, ուր մնաց՝ վճարի․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներից (տեսանյութ) Երաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է (տեսանյութ)

Իշխանության որակը համարժեք չէ այսօրվա բարդ իրականությանը

Կիրակնօրյա երկու զուգահեռ դրվագ մեկ անգամ ևս փաստեցին նոր, սոլիդ իշխանության ձևավորման հրատապությունը։ Երկրում կորոնավիրուսի տարածման ծայրահեղ մտահոգիչ ֆոնին և Կապանում տեղի ունեցող զարգացումների պահին:

1. Երկրի վարչապետը ծառի վրա է, կեռաս է հավաքում

 2. Մարզպետը ինքնախոստովանական հայտարարություն է անում։

Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը գալիք օրերի հումանիտար աղետի ահազանգն են՝ կորոնավիրուսային հիվանդության համար հատկացված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը։ Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ։ Օրական կտրվածքով 300-ից ավելի վարակվածներ, մահեր, բազմաթիվ գործազուրկներ, բիզնեսների փլուզում։ Այս պայմաններում գիտակից, մտահոգ քաղաքացիներն անընդհատ քննարկումների մեջ են, փորձում են հասկանալ՝ ինչպիսի՞ քայլեր ձեռնարկել, աջակցության ինչպիսի՞ մեխանիզմներ ներդնել իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, հանրության լայն շրջանակներում բնազդաբար զարգանում է խուճապ։ Եվ օրը սկսվում է կարևոր լուրով. երկրի վարչապետը կեռասենի է բարձրանում։ Եվ ոչ միայն բարձրանում, այլև նկարում և տարածում սոցցանցերում։ Ժամանակ ունի, հավես ունի...

Մինչ սոցիալական ցանցերում վարչապետի կեռաս հավաքելու նկարն է պտտվում, զուգահեռ զարգացումներ են տեղի ունենում Կապանում։ Ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, քաղաքում զանգվածային ընդվզում է։ Բողոքի դուրս եկածներին ցրելու համար Կապանում ոստիկանության ուժեր են կենտրոնացնում։ Հենց այստեղ էլ, բողոքի ակցիայի ժամանակ հնչում է դարի արտահայտությունը. «Գոնե էսօր գիտեք՝ գործերն օբյեկտիվ են քննվում»։ Սրանք Սյունիքի ներկայիս մարզպետ և նախկինում առաջին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի խոսքերն են, որը շատերի մոտ լուրջ և պատասխանատու մարդու տպավորություն էր թողնում բոլոր ժամանակներում։ Բայց այսօրվա Հունան Պողոսյանի ասածի բովանդակությունը զարմանք է առաջացնում ոչ միայն այն առումով, որ բազմաթիվ գործերի քննության օբյեկտիվությունը, մեղմ ասած, շատ վիճելի է, այլ նրանով, որ խոսքերի հեղինակը նախկին առաջին փոխոստիկանապետն է։ Մարդ, ով ի պաշտոնե հսկայական պատասխանատվության իր բաժինն ունի նախկինում քննված գործերի և ոստիկանական բարքերի համար։  Թե ինչով է պայմանավորված «ինքն իր դեմ հայտարարությունը», ինձ համար անհասկանալի է։

Ամփոփելով կիրակին՝ արձանագրենք. կա մեծ տպավորություն, որ  իշխանությունները կորցրել են իրավիճակի ճիշտ գնահատման ունակությունը։ Պահվածքը համարժեք չէ ստեղծված իրականությանը։ 

Անլրջության հետևանք են նաև կորոնավիրուսի այսօրվա խիստ մտահոգիչ թվերը՝ 452 նոր դեպք, 6 մահ։ Եվ այս պայմաններում վարակի դեմ պայքարի միակ գործիք դիմակներն են դիտարկվում։ Դիմակների վերաբերյալ շոուի փոխարեն պետք է տեխնիկական և մասնագիտական օգնություն խնդրել Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից, այլ երկրներից, ինչպես ժամանակին օգնություն էին խնդրում մյուս երկրները: Այսպիսի տեմպերով մեր առողջապահական համակարգին կոլապս է սպառնում, իշխանությունները ինքնուրույն չեն կարողանալու հաղթահարել այս ճգնաժամը։ 

Մենք մտել ենք Հայաստանի համար վտանգավոր փուլ. մի կողմից՝ համավարակ, սոցիալական և իրավական խնդիրներ, արտաքին վտանգներ, մյուս կողմից՝ անլրջություն ու պարզունակություն։ 

Եվ այստեղ ակտուալ է «ի՞նչ է պետք անել» հարցը, քանի դեռ չենք հատել անդառնալիության սահմանը։ Նոր, սոլիդ իշխանության ձևավորումը ոչ թե քաղաքական նախասիրություն է կամ քաղաքական պայքարի թեզ։ Ամենևին՝ ոչ։ Դա ինքնապաշտպանական բնազդի դրսևորում է։  Հանրային ակտիվ շրջանակների կողմից այս գաղափարը ձևակերպվում է՝ թույլ չտալու համար  պետության կենսագործունեության ոլորտների կազմալուծում։ Մենք հումանիտար աղետի շեմին ենք։ Մեզ պետք է լրիվ այլ որակի լրջություն և այլ որակի  կառավարում։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>