Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Երեւանի Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված 15 տարեց կա, որոնցից 12-ը հոսպիտալացված են: Այս մասին ArmLur.am-ի տեղեկությունները հաստատեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Նշենք, որ տարեցներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մյուսների վիճակը՝ կայուն:
Երեւանի Նորքի տուն-ինտերնատում եւս 3 հաստատված դեպք կա, սակայն վերջիններս չունեն որ մի ախտանիշ և մեկուսացված են տուն-ինտերնատում։
Հիշեցնենք, որ Երեւանի Նորքի տուն ինտերնատի՝ կորոնավիրուս ունեցող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը նախօրեին մահացել են։ Վերջիններս հոսպիտալացված են եղել :

