ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործով դատախազը վարույթից չի հեռացվի. դատարանը մերժել է բացարկի միջնորդությունը

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործով դատախազն անտարբեր է եղել բոլոր խախտումների նկատմամբ, ավելին՝ քննիչի հետ միասին դատարանից թաքցրել են արդարացնող ապացույցները: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Նշենք, որ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, կայացել է Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատախազին բացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել:

Փաստաբանը միջնորդության հիմքում դրել էր մի քանի հանգամանք, դրանք են՝ դատախազն անտարբեր է եղել բոլոր խախտումների նկատմամբ, քննիչի հետ միասին դատարանից թաքցրել են արդարացնող ապացույցները: Բացի այդ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է հիմնավոր կասկածի բացակայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ, սակայն դատախազը հաստատել է այդ մեղադրանքով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան, իսկ բողոքը, որի համաձայն՝ Արմեն Թավադյանի գույքի վրա դրված կալանքը ճնշում է գործադրվում մեդիայի վրա, թողել է անպատասխան: Խուդոյանը նշեց, որ դեռևս չի ստացել բացարկի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը:

Ինչ վերաբերում է Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործն Արմեն Թավադյանի վերաբերյալ մեկ այլ ՝ Վարդգես Գասպարիին շշով խփելու վերաբերյալ քրեական գործին միացնելուն և մեկ վարույթում գործերը քննելուն, Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ այդ հարցի վերաբերյալ դեռևս որոշում չկա, հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հուլիսի 1-ին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, ում ի սկզբանե մակագրված է եղել է Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի քրեական գործը, փոխանցել է այն դատավոր Ֆարխոյանին, քանի որ վերջինիս վարույթում է գտնվում Արմեն Թավադյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին ենթադրաբար կաշառելու համար, որ դատարանում սուտ ցուցմունք տա։ Նրա դեմ ցուցմունք է տվել Ռ.Քոչարյանի մեկ այլ ենթադրյալ աջակից՝ Վ.Մկրտչյանը, որը նախ ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։

Վարուժան Մկրտչյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից կաշառելու մեջ, որ վերջինս դատարանում կեղծ ցուցմունք տա Ա.Թավադյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, հայտարարել է, որ տուժողներին կաշառելու անհրաժեշտություն չկա եւ չի եղել, քանի որ քրեական գործում չկա Ռ.Քոչարյանի դեմ որեւէ ցուցմունք, որը փոխելու կարիք լինի։

Արմեն Թավադյանն ավելի քան երկու ամիս գտնվել է նախնական կալանքի տակ եւ միայն վերաքննիչ քրեական դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, մարտի 11-ին վերացրեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ արձանագրելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը որպես մեղադրյալ է անցնում նաեւ 2019 թվականի մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի շենքի առաջին հարկում տեղի ունեցած միջադեպի գործով ու մեղադրվում է ջրի պլաստիկե շշով Վարդգես Գասպարին հարվածելու մեջ։ Այս քրեական գործը նույնպես գտնվում է դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>