Ռեկորդային՝ 1751 թեստավորում է արվել նախորդ օրը, բուժում ստացող ակտիվ քաղաքացիների թիվն աճել է 170-ով. Արսեն Թորոսյան. Տեսանյութ
Դիտել նաև
Ինչու է Արսեն Թորոսյանը մնում Փաշինյանի ամենավստահելի կադրերից
Արսեն Թորոսյանի գերթանկարժեք հեծանիվը 5-ից 10 հազար ԱՄՆ դոլար արժե
Արսեն Թորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին
Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան
«Քաղբանտարկյալներից մեկն այսօր ազատ կարձակվի»․ Արսեն Բաբայան
Համաճարակային տեսանկյունից ռեկորդային թվով՝ 1751 թեստավորում է արվել նախորդ մեկ օրվա ընթացքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան:
«Մոտ մեկ ամիս առաջ, երբ մեր առաջ պլան էինք դրել բարձրացնել թեստավորումների թիվը, նշաձողը օրական 1000 հետազոտություն էր, սակայն մենք արդեն հասել ենք 1751 թվի»,- նշեց նա։
Միեւնույն ժամանակ, նախարարի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում բուժում ստացող ակտիվ քաղաքացիների թիվը աճել է 170-ով, ի տարբերություն նախորդ օրվա, երբ ավելի շատ քաղաքացի է դուրս գրվել, քան ընդունվել։
Կորոնավիրուսից բուժվող քաղաքացիների թիվն այս պահին 2928 է։
Մանրամասները՝ տեսանյութում:

