Առանց դիմակի ուղևորները իջեցվել են հանրային տրանսպորտից. ոստիկանություն. Տեսանյութ
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է ապահովել Պարետի որոշման կատարումը։ Մայիսի 18-ին հանրապետության ողջ տարածքում վերսկսվեց կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող հասարակական տրանսպորտի գործունեությունը։
Պարետի որոշման համաձայն՝միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ, ընդ որում, արգելվում է հավելյալ ինքնաշեն նստելատեղերի ավելացումը։

