Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
5
5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է․ նա վկայի կարգավիճակ ունի. առգրավել են հեռախոսը Պատերազմ Արցախում
Թրամփի հրաշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց. ցնծացե՛ք և ուրախացե՛ք, նիկոլականներ Փաստաբանն ահազանգում է ՀՀ-ում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Փաշինյանի անունը հանվել է Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում ելույթ ունեցողների ցանկից ՔՊ-ն սահմանափակեց Հայաստանից երկար ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը

Մանկապարտեզի աշխատակիցները կազատվեն աշխատանքից, եթե չպահպանեն անվտանգության կանոնները

Այսօր և վաղը Երևանի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, որոնք շարունակական կլինեն ամեն օր, իսկ մայիսի 20-ից մանկապարտեզները կվերաբացվեն: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

«Մանկապարտեզները գործելու են հատուկ կանոնակարգերով, այսինքն՝ մենք առաջնահերթություն ենք տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենց աշխատանքների հետ, որոնք հեռավար իրականացնելու հնարավորություն չունեն: Եվ մանկապարտեզ գալու առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են: Սրանք այն կարևոր նախապայմաններն են, որոնցով մենք պետք է առաջնորդվենք»,- ասաց Վիրաբյանը:

Փոխքաղաքապետի խոսքով՝ Երևանի 161 մանկապարտեզների կողմից նախնական հարցումներ են անցկացվել 31 հազար ծնողների շրջանում, և նրանցից մոտ 11 հազարը գտնվում են այս կարգավիճակում և ցանկություն են հայտնել երեխային տանել մանկապարտեզ:

«Մշակվել են բոլոր անվտանգության կանոնները, որոնցով մանկապարտեզները պետք է գործեն՝ սկսած բակային տարածքի նշագրումից, որպեսզի առավոտյան ծնողները կարողանան պահելով սոցիալական հեռավորությունը՝ առավոտյան երեխային բերեն մանկապարտեզ: Բացառում ենք ծնողներից որևէ մեկի մուտքը մանկապարտեզ, երեխաներին դիմավորելու են մանպակարտեզների աշխատակիցները, հեռավար ջերմաչափում են անելու, համոզվելով, որ երեխան չունի ջերմություն՝ ընդունելու են մանկապարտեզ: Եվ պետք է հորդորեմ բոլոր ծնողներին՝ ցուցաբերել համբերություն, որպեսզի կարողանան այդ ժամանակահատվածում մեկ մուտքով մոտ 100 երեխա մուտք գործեն մանկապարտեզ, և իրենք համբերատար պահեն անվտանգության բոլոր կանոնները»,- ասաց Վիրաբյանը:

Խմբերում լինելու են մոտավորապես 8-10 երեխա, ինչը հնարավորություն կտա անվտանգության բոլոր կանոնները պահպանել: Մանկապարտեզներում հրաժարվելու են այն խաղատեսակներից ու խաղալիքներից, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ: Հրաժարվելու են նաև այն միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում:

Ինչ վերաբերում է աշխատակիցներին, Տիգրան Վիրաբյանն ասաց, որ ռիսկային գոտում գտնվող աշխատակիցները կազմում եմ աշխատակիցների 20-22 տոկոսը: Նրանք չեն գա աշխատանքի, բայց կշարունակեն վճարվել այնպես, ինչպես վճարվել են մինչ այսօր:

«Ինչ վերաբերում է սնունդին, մենք քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ սնունդը նույնկերպ ենք կիրառելու, ինչպես եղել է նախկինում, բնականաբար, որոշակի կանոնների խստացումով: Այսօր քաղաքապետարանում ես քննարկում եմ ունեցել մատակարարների հետ, որոնք սնունդ են մատակարարում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ մանկապարտեզներին, և մատակարարների հետ աշխատանքային նոր ձևաչափ ու նոր կանոններ են սահմանվել»,- հավելեց նա:

Մանկապարտեզների աշխատակիցները պետք է խստորեն պահպանեն անվտանգության բոլոր կանոնները, Տիգրան Վիրաբյանը զգուշացրեց՝ այն աշխատակիցները, ովքեր կվտանգեն երեխաների ու նրանց ընտանիքների կյանքը,  շատ արագ կազատվեն աշխատանքից: «Անվտանգության կանոնները չպահպանողների հետ որևէ կոմպրոմիսային լուծման չենք գնալու, ուղղակի ազատվելու ենք այդ աշխատակիցներից»,- նշեց նա:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>