Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Պատերազմ Արցախում
Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են

Քաղաքապետարանի հայտարարած մրցույթը շահած ընկերությունը կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել, ընկերության տնօրենը վարչապետի քավորի ազգականն է. Դավիթ Խաժակյան. Տեսանյութ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսեց հարյուր միլիոնավոր դոլարներ հասնող մեքենայություններից և նշեց, որ շաբաթներ շարունակ պետական մարմինները լռել են այդ մասին, այդ պատճառով ինքն է բացահայտելու այդ չարաշահումները:

 

Նա նշեց, որ խոսքը պետական գնումների մասին է և պարզաբանեց, որ գնումների մասին օրենսդրության համաձայն՝ ցանկացած կապիտալ շինարարություն պահանջում է առանձին տեխնիկական հսկողություն մեկ այլ մասնավոր կազմակերպության կողմից: Նրա խոսքով՝ փաստացի շինարարական աշխատանքների համար հայտարարվում է երկու մրցույթ՝ բուն շինարարական աշխատանքները և դրանց տեխնիկական հսկողությունը:

«2019-ի հոկտեմբեր ամսին կառավարությունն իր որոշումներից մեկում կատարում է  մի փոփոխություն, որը փաստի առաջ է կանգնեցնում շատ ու շատ շինարարների և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների: Պետությունն այդ որոշմամբ կազմակերպություններից մրցույթներին մասնակցելու համար պահանջում է չափազանց մեծ բանկային երաշխիք, այնքան մեծ, որ շատ ընկերություններ որոշում են այդ պայմաններով չմասնակցել մրցույթների:

2020 թվականի հունվարի 9-ին պետական գրանցում է ստանում «էտալոն գրուպ» ՓԲԸ-ն և երկրով մեկ դիմում շինարարական աշխատանքների՝ տեխնիկական հսկողություն իրականցնող մրցույթներին և հիմնականում, նվազագույն արժեք տալով, հաղթում»,- ասաց նա:

Ըստ Խաժակյանի՝ 2020 թ․ փետրվարի 20-ին նույն նորաստեղծ կազմակերպությունը մասնակցում է Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարվող ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթին և լինելով միակ մասնակիցը՝ ստանում շուրջ 35 մլն դրամ արժողությամբ պայմանագիրը: Նա նաև ասաց, որ Կառավարության համապատասխխան որոշմամբ կազմակերպությունը ներակայացնում է նաև բանկային երաշխիք, որն անհրաժեշտ է ունենալ մրցույթը շահելիս: «Իսկ հիմա ամենաուշագրավը՝ պարզվել է, որ նորաստեղծ «Էտալոն գրուպի» ներկայացրած բանկային երաշխքիը կեղծ է: Ասել է թե, մրցույթին ներկայացված փաստաթուղթը ոչ թե թողարկվել է բանկի կողմից, այլ կեղծվել է: Օրեր առաջ քաղաքապետարանը լուծարում է այդ կազմաերպության հետ կնքված պայմանագիրը և չի տեղեկացնում մարդկանց»,- նշեց Խաժակյանը:

Խաժակյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը մարտ ամսին հրապրակել է իր հերթական, բայց ծավալներով մեծ մրցույթը՝ բազմաբնկարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթը, եթե նախորդը պարզապես տեխնիկական հսկողության մրցույթ էր, ապա այս մեկով նախատեսված է մեծածավալ շինարարական աշխատանքներ: «Այս մրցույթի չափաբաժինների մեծ մասին նվազագույն արժեք է ներակայացնում «Ռաշն վոյաժ» անունով ՍՊԸ-ն, որը ևս ստեղծվել է հետհեղափոխական շրջանում՝ 2019 թվականի հունվար ամսին: Այս կազմակերպությունը ևս կշահեր 600 մլն դրամ և ավել արժեղությամբ մրցությը, եթե չպարզվեր, որ այն ևս ներկայացվել է կեղծ բանկային երաշխիք»,- նշեց նա:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ, բնականաբար, հարց է առաջանում՝ փոխկապակցված են արդյոք այս ընկերությունները, և արդյոք կեղծվել են բանկային երաշխիքի մասին փաստաթուղթը սեփական ռիսկով:

«Համաձայն պետական ռեգիստրի պաշտոնական տվյալների՝ «Ռաշն վոյաժ» ՍՊԸ տնօրենն է Վահագն Ղալումյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, ով 2019 թվականի սեպտեմբեր ամսից զբաղեցնում է այդ պաշտոնը: Հաջորդ ինձ ծանոթ Ղալումյանը վերջերս հայտնի դարձած, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ծեծկռտուքի ժամանակ հետևից խփող, խփելուց հետո արարքից հրաժարվող Վահե Ղալումյանն է, ով վարչապետի քավորի եղբայրն է:

Ի տարբերություն վարչապետ Փաշինյանի պատգամավոր դարձած ազգականներ Սիփան Փաշինյանի և Հրաչյա Հակոբյանի՝ Վահե Ղալումյանը «իմ քայլի» համամասնական ցուցակում զբաղեցրել է անցողիկ՝ 31-րդ տեղը: 2003-2006 թթ․ Իջևանի ճանշին վարչության գործադիր տնօրենի տեղակալ է եղել,  2006-2015-ը իջևանի ճանշին վարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: Կարծում եմ՝ պարոն Ղալումնյանն ունի տենդերների մասնակցության սոլիդ փորձառություն»,- նշեց նա:

Ամփոփելով խոսքը, նա ասաց, որ Վահե Ղալումյանը հետհեղափոխական շրջանում ստեղծել է «Ռաշն վոյաժ» ՍՊԸ-ն և մանսակցել շինարարական խոշորածավալ մրցույթի՝ ներկայացնելով կեղծ բանկային երաշխիք: Նա ասաց, որ Վահե և Վահագն Ղալումյանների ազգակցական կապը հստակ չի կարող նշել, բայց ըստ տեղեկությունների՝ հորեղբոր տղաներ են: «2 շաբաթ անցել է այն բանից հետո, ինչ բանկը ներակայացրել է Երևանի քաղաքապետարանին այն մասին, որ նման երաշխիք չի թողարկել, և այդ փաստաթուղթը կեղծ է, այս ամենը ես ինչու եմ հրապարակում, այլ ոչ թե իրավապահները, կդժվարանամ ասել»:

Նա ասաց, որ կդժավարանա ասել, թե «Էտալոն Գրուպ» ու «Ռաշն վոյաժը» իրար հետ կապ ունե՞ն, նա նշեց, որ դա պետք է իրավապահները պարզեն, գուցե նույն  շենքում են գտնվում հասցեները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>