Շենքի երեսպատման սալիկներն ընկել են բակում կայանած ավտոմեքենայի վրա
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Մայիսի 15-ին՝ ժամը 17։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասի թիվ 12/2 շենքի երեսպատման սալիկները թուլացել են և ընկել շենքի բակում կայանած ավտոմեքենայի վրա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շենքի 9-րդ հարկից սալիկ (մոտ 0.24 քմ) է ընկել շենքի բակում կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով մասամբ վնասվել է ավտոմեքենայի դիմային հատվածը։
Փրկարարները հեռացրել են շենքի մոտակայքում կայանած 4 ավտոմեքենա և սահմանազատել տարածքը։

