«Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
6
Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ «Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն Մաhաgել է վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Մանդատն ուղղակի տոմս է դեպի կալանավայր. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան Փաշինյանը մեկնել է Ռուսաստան, որը իրեն չի շնորհավորել (դեռ) ՀՀ իշխանությանը շարունակում է պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը. ՀԱԿ ԱԱԾ դիմակները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի տունը Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով

Մամուլի նկատմամբ ճնշումները և սահմանափակումները արտակարգ դրության ժամանակահատվածում

Արդեն երկու ամիս է Հայաստանը գտնվում է Արտակարգ դրության ռեժիմում, որը հարթ չընթացավ մեդիադաշտի համար, բազմաթիվ սահմանափակումներ և ճնշումներ եղան, որոնց «Մեդիա պաշտպան» Նախաձեռնությունը պարբերաբար անդրադարձել է։ Մի շարք քաղաքական գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը, Մխիթար Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանն անհասցե մեղադրանքներ հնչեցրեցին լրատվական դաշտի հասցեին` պիտակավորելով լրատվականներին: Հատկանշական է, որ ինչպես վարչապետը, այնպես էլ իշխանության մի շարք ներկայացուցիչներ ոչ վաղ անցյալում մեդիադաշտի ներկայացուցիչ են եղել, բայց այս պահին չեն վարանում և, խախտելով գործընկերական էթիկայի կանոններն, անցնում են կոռեկտության սահմանը։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը և Մխիթար Հայրապետյանը մեղադրում էին լրատվական դաշտին առերևույթ կոռուպցիոն գործարքների մեջ, սակայն որևէ փաստ չներկայացվեց:

Արտակարգ դրության հաստատումից հետո, 23-ից 26-րդ հոդվածներով, գրաքննություն սահմանվեց։ Ըստ այդմ, մեդիադաշտը կորոնավիրուսի հետ կապված պետք է հրապարակեր միայն պաշտոնական տեղեկատվություն, իսկ ոչ պաշտոնական տեղեկատվությունը պարտադրվում էր հեռացնել և տուգանք էր սահմանվում։ Պարետատան որոշմամբ, հոդվածներ են հեռացվել Tert.am, 1lurer.am, Araratnews.am, Hraparak.am և մի շարք այլ լրատվականներից։ Լրատվականներից բացի, պարետատունը պահանջել էր, որպեսզի իրենց ֆեյսբուքյան գրառումները հեռացնեն իրավապաշտպան Արթուր Սաքունցը, լրագրող Մարինե Խառատյանը, բժիշկ Արտավազդ Սահակյանը։ Հետագայում, պարետի որոշմամբ, արգելվեց նաև տպագիր մամուլի գործունեությունը։ Շատ երկրներում էր արտակարգ դրություն հայտարարվել, սակայն, ըստ Հայաստանում գործող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի, իրենց ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ արտակարգ դրության ռեժիմ սահմանելիս պետությունները հիմնականում զերծ են մնացել խոսքի ազատության սահմանափակումներից և ուսումնասիրված պետությունների շարքում միայն Հայաստանի, Հոնդուրասի, Ռումինիայի և Չինաստանի իշխանություններն են սահմանել նաև գրաքննության ռեժիմ։

Կորոնավիրուսով պայմանավորված պաշտոնյաների ասուլիսները կազմակերպվում էին հեռավար, և հարցերը մամուլի խոսնակներին ուղարկվում էին օնլայն։ Մի շարք լրատվականների՝ AntiFake.am-ի, hraparak.am-ի, lurer.com-ի, Analitik.am-ի և Goris Today-ի առցանց ուղարկված հարցերը չեն հնչեցվել: Խախտվում էր լրագրողների հարց տալու իրավունքը և, դրան զուգահեռ, քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքը։

Կորոնավիրուսային իրավիճակն օգտագործելով` իշխանությունը մի շարք օրենքներ փորձեց անցկացնել, որոնք հասարակությունը կարող էր և չնկատել: Այդպիսի մի օրենք փորձեց ԱԺ-ում անցկացնել Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունն առանց հանրային լսումների և մասնագիտական կարծիքների օրենք էր մշակել: Ըստ այդ նախագծի` բնապահպանական մի շարք ոլորտներում սահմանափակվում էր տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը։ Այս նախագիծը քննադատության է արժանացել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության, մի շարք իրավապաշտպան և միջազգային կառույցների կողմից, իսկ այս վերջին քայլը՝ ներկայացնել մի բան, ընդունել մեկ այլ բան, չի համապատասխանում տեղեկատվության ազատության կաննոներին և, փաստացի, կառավարությունը փորձում է բոլորի աչքից հեռու ինֆորմացիոն ազատությունը սահմանափակող օրենք ընդունել:

Արտակարգ դրությունն իշխանությունները սկսեցին ծառայեցնել իրենց նպատակներին։ Նոր օրենքը, որը վերաբերում էր հեռահաղորդակցման օպերատորների միջոցով մարդկանց տեղաշարժը վերահսկելուն, ըստ փորձագետների, գործիք ծառայեց քաղաքական իշխանությունների համար, որպեսզի վերջիններս իրենց քաղաքական ընդդիմախոսներին կարողանան վերահսկել: Մինչև այս պահը պարզ չէ, թե ով է վերահսկողությունն իրականացնելու և տեխնիկական ինչ միջոցներով է դա կատարվելու։

Իշխանությունները նոր օրինագծով հանդես եկան` մասնավոր հեռուստաըկերությունների համար ստեղծելով ոչ մրցակցային, ծանր պայմաններ:

Ըստ նոր օրինագծի` Հանրային հեռուստաընկերությանը գովազդի հնարավորություն է տրվում։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ էր արել իշխանություններին առանց այն էլ գովազդային սուղ հնարավորությունների պայմաններում գործող մասնավոր հեռուստաընկերություններին չզրկել գովազդի իրենց չափաբաժնից։ Հանրային միջոցներով աշխատող հեռուստաընկերությունը, փաստացի, պետական միջոցներից օգտվելուց զատ, գրավելու է նաև գովազդային շուկան: Այսպիսով` ստեղծվելու է ոչ մրցակցային միջավայր, որտեղ առավելություն է ստանալու Հանրայինը։

Այս ընթացքում շրջանառության մեջ դրվեց տեսալսողական մեդիայի մասին օրենքը։ Այս օրենքի հետ կապված դեռ որևէ հանրային քննարկում չի իրականացվել և մասնագիտական կարծիքներն օրենքը մշակելիս հաշվի չեն առնվել։ Այս օրենքի բովանդակային որոշ կետեր եւ այն առանց որևէ քննարկման անցկացնելը միտում է ստեղծում, որ այն կարող է գրաքննության հիմք հանդիսանալ և կրկին հօգուտ իշխանությունների կարող է շահարկվել։

Ըստ ևս մեկ օրենքի, որն ընդունվել է արտակարգ դրության ժամանակահատվածում, քրեական պատասխանատվություն է նախատեսվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կամ ատելության կոչերի համար:

Օրենքի համաձայն` արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել էր նաև պարբերաբար բռնության կոչերով հանդես եկող «Հեղափոխության պահապաններ» խմբավորմանը, որի հարձակումը Հայելի մամուլի ակումբի վրա ոչ միայն չդատապարտվեց, այլև քրեական գործը կարճվեց:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը շարունակում է հավատարիմ մնալ խոսքի ազատությունը պաշտպանելու իր սկզբունքներին և հայտարարում է, որ վերը նշված դեպքերը չեն նպաստում խոսքի ազատությանն ու լրագրողների անկաշկանդ աշխատանքին, անհասցե մեղադրանքներն ու գրաքննությունը սահմանափակում են մեդիայի աշխատանքը և որևէ կերպ չեն նպաստում մարդկանց տեղեկացված լինելու իրավունքին։

Փաստացի, արտակարգ դրության հայտարարումը, կորոնավիրուսի դեմ պայքարում որևէ դրական արդյունք չտվեց, ավելին` վարակն ավելի ագրեսիվ է տարածվում։ Այս իրավիճակում բազմաթիվ քաղաքացիներ գործազուրկ դարձան, և տնտեսությունը տուժեց:

Իշխանություններն այս ամենը ծառայեցրեցին սեփական շահերին, մամուլի վարկաբեկմանը և իրենց համար նպաստավոր օրենքներ անցկացրեցին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>