«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»
16
Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Պատերազմ Արցախում
Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը

Կանոնների չպահպանման և թույլ վերահսկողության դեպքում մայիսի 18-ից հետո կունենանք վարակի նոր մեծ ալիք․ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան

Դիմակների գնային քաղաքականությունից պետք է սկսենք սահմանափակումների վերացումը, եթե դիմակ կրելը դառնում է պարտադիր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հասմիկ Ղազինյանը։

«Եթե սահմանափակումները վերացում ենք, ապա մենք պետք է ուշադրություն դարձնենք՝ դեղատներում ինչ գներով են վաճառվում դիմակները։ Պետք է հսկողության տակ պահենք դեղատներում գները։ Եթե դիմակն արժենա ոչ թե 200, այլ 20 դրամ, կարծում եմ, օրը 5 դիմակ կարող ենք փոխել։ Իսկ այս վիճակում, երբ 200-250 դրամի սանդղակում են դիմակների գները, բնական է, որոշ մարդիկ չեն կարող գնել։ Դեռ մինչև 18-ը մենք 3 օր ունենք, պետք է սկսենք այս հարցից»,-ասաց Հասմիկ Ղազինյանը։

Վարակաբանի խոսքով՝ նույն դիմակը մի քանի անգամ հանելը և նորից օգտագործելը վտանգավոր է․ «Եթե մենք դիմակը դնում ենք, 3 ժամը մեկ պետք է փոխենք այն։ Անընդհատ նույն դիմակը հանել և դնելը, բնականաբար, ճիշտ չէ, ամեն դիմակի տեղադրումն արդեն դեմքի վարակելիության հավանականություն է»,-ասաց նա։

Հասմիկ Ղազինյանի համոզմամբ՝ եթե Կառավարությունը հայտարարում է, որ դիմակ կրելը պարտադիր է, վերահսկողությունը կրկնակի պարտադիր պետք է լինի․ «Մենք պետք է հսկողության տակ պահենք բոլոր իբր սահմանափակումներ ունեցող կազմակերպությունները։ Այդ կազմակերպություններում միջոցառումների իրականացումը և դիմակների նման պարտադիր պայմանները չկատարելու դեպքում պետք է տույժի ենթարկել գործատուին, որի օբյեկտում չեն պահպանվում այս բոլորը։ Մինչև ամսի 18-ն էլ հանրախանութներում չի պահպանվել ոչ մի կարգ ու կանոն»։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակույթային վայրերը, կվերաբացվեն նախակրթարանները։ Իսկ մայիսի 25-ից պարտադիր է լինելու ոչ միայն հանրային փակ, այլև հանրային բաց վայրերում դիմակների կրումը։

Հասմիկ Ղազինյանը տրամաբանություն չի տեսնում, որ մայիսի 18-ից սահմանափակումները վերացվում են, բայց դիմակ կրելը պարտադիր է լինելու մայիսի 25-ից․ «Ես այստեղ չեմ կարողանում գտնել ադեկվատ մոտեցում։ Եվ մի բան էլ, մայիսի 18-ից վերացվում են «սահմանափակումները»։ Ես արտակարգ իրավիճակի սահմանափակումները չեմ համարում սահմանափակում, դրանք այդքան էլ խիստ չէին»։

Վարակաբանը կարևորում է ոչ միայն դիմակ կրելը, այլև սոցիալական հեռավորության պահպանումը և ձեռքերի հիգիենան։ Ըստ նրա՝ իրավիճակի պահանջները՝ սոցիալական հեռավորություն, դիմակի օգտագործում, ձեռքերի հիգիենա, միջոցառումների համապարփակ խումբ է։

«Մեկն առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։ Մտել եմ տարբեր սուպերմարկետներ գնումների, ինձ հետ ժամը 17։00-ին գնում էին կատարում 60-70 տարեկան անձինք, որոնց համար սահմանված էր 10-12-ը, բնականաբար չպաշտպանված։ Սոցիալական տարածության առումով էլ, տեսեք, ես այսօր տաքսիով անցնելիս նկատեցի, որ բանկի դիմաց կանգնած է 100 մարդ, ընդամենը 3 հոգի ունեին դիմակ։ Մենք լուրջ խնդիր ունենք իրազեկվածության առումով, ժողովրդի այն անհավատ մասի հետ։ Ժողովուրդ, եթե դուք սահմանափակումներին դեմ եք, Կառավարությունը ընդառաջ է գնում, բայց մի պայմանով, որ դուք էլ ընդառաջ պետք է գնաք իրավիճակի պահանջներին, որոնք շատ չեն։ Իսկ կառավարությունն էլ պետք է վերահսկողություն սահմանի ամենուրեք»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ սոցիալական հեռավորությունը, որտեղ հնարավոր է, պետք է փորձել պահպանել։ Օրինակ՝ տրանսպորտում քանի որ հնարավոր չէ դա, գոնե դիմակ կրելը և ձեռքերի հիգիեանան պետք է պահպանվեն։

«Ես իսկապես կողմ եմ, որ մարդիկ գնան աշխատանքի, հայթայթեն իրենց օրվա հացը, բայց մարդկանցից էլ պահանջում ենք նվազագույնը պահպանել պահանջները, պահպանել իր, մեկը մյուսի, ընտանիքի, ժողովրդի առողջությունը։ Այնպես չլինի, որ որոշ թերհավատների և տգետների պատճառով ինֆեկցիան ավելի լայն տարածում ստանա, որից ես շատ եմ վախենում։ Կանոնների չպահպանման և թույլ վերահսկողության դեպքում ամսի 18-ից հետո կստանանք մի նոր մեծ ալիք»,-նշեց Հասմիկ Ղազինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>