Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Պատերազմ Արցախում
Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ 20:00-ին, Հանրապետության հրապարակից Կասկադն ավարտուն տեսքի բերելու համար որոշ տարածքներ հանրային գերակա շահ կճանաչվեն 1.5 տարի առաջվա միջադեպով բերման ենթարկեցին զոհվածի մորը (տեսանյութ) Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան

«Լավրով, դու սուս» օպերացիայի շրջանակներում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Այդքան հեռու եւ այդքան մոտիկ Ժնեւը. ի՞նչ են քննարկել Մնացականյանն ու Լավրովը

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը, որի մասին երկու կողմերի հաղորդագրությունների միջեւ Արցախյան հարցի մասին առկա տարբերությունները ակնբախ էին։

Եթե ռուսական կողմը բավարարվել է «քննարկվել է ղարաբաղյան կարգավորման պրոբլեմատիկան» լակոնիկ ձեւակերպմամբ, ապա Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում նախ նշվում է, որ նախարարների միջեւ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, ապա համեմատաբար ծավալուն հիշատակվում է ԼՂ հիմնախնդիրը։

Ի՞նչ է ասում ՀՀ ԱԳՆ-ն

Տարածված հայտարարությունը հետեւյալ կերպ է անդրադառնում խնդրին. «Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին»։

Վերհիշենք, թե ի՞նչ է ասվում նախարարի հիշատակած ապրիլյան հնգակողմ հայտարարության մեջ բուն կարգավորման առնչությամբ. «Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկեցին գլոբալ առողջապահական ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և վերջին զարգացումները տեղում: Նրանք նաև դիտարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում իրականացվող հաջորդ քայլերը՝ համաձայն 2020 թվականի հունվարի 30-ին Ժնևում արված իրենց համատեղ հայտարարության»։

Այսինքն, տվյալ հնգակողմ հայտարարությունն իր հերթին բովանդակային առումով հղում է անում այս տարի հունվարի 28-30 Ժնեւում տեղի ունեցած հանդիպման ամփոփիչ հայտարարության վրա։

Իսկ ինչի՞ մասին էր Ժնեւը։

Անցնենք այս դիվանագիտա-բառախաղային քվեսթի հաջորդ փուլին, ուստի թարմացնեմ ձեր հիշողությունը ժնեւյան հայտարարության երկու դրվագով.

1. «Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը»։

2. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը»։

Ահա կարծես հասանք արմատին։

Փաստորեն երեկվա հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳՆ-ն կարեւորել է, ըստ էության, այս դրույթները։

Ժնեւի բանակցային մարաթոնն եզրափակող ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից պարզ էր, որ.

1. Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել եւ ստիպված եղան ընդունել միայն Լավրովի հայտարարությունից հետո։

2. Սեղանին դրված է փաստաթուղթ, իր սկզբունքներով, տարրերով, օրակարգով եւ ժամանակացույցով, ինչը մինչեւ Լավրովի սառը ցնցուղը նույնպես պարբերաբար հերքում էր Նիկոլ Փաշինյանը։

3. Արցախի՝ բանակցային ձեւաչափ վերադարձնելու փաշինյանական խոստումը մնաց դիվանագիտության դասագրքերում, որպես epic failure. ներքին սպառման ուղերձ՝ արտաքին լիակատար ձախողման ֆոնին։

4. Հայկական կողմի համար խիստ կարեւոր է կոնֆիդենցիալության սկզբունքը, ինչը վստահաբար կշտամբանք էր Լավրովի հասցեին, ով «համարձակվեց» անել հայտարարություններ, որոնք հերքելու խիզախություն հայկական իշխանությունները չունեցան։ Թե ինչու է հայկական կողմն այս փուլում այդքան կարեւորում կոնֆիդենցիալությունը, այլեւս պարզ է. փորձ է արվում հայ ժողովրդից կրկին թաքուն պահել բանակցությունների բովանդակությունը «Լավրով, դու սուս» օպերացիայի շրջանակներում։

Այսպիսով, առաջնահերթ է դառնում կամ օր առաջ ստիպել Նիկոլ Փաշինյանին բացահայտել այս պահին քննարկվող բանակցային սկզբունքները եւ տարրերը, կամ հեռացնել նրան բանակցային սեղանից։

Իհարկե, մանրամասները եւ դետալները հրապարակելու կարիք չկա։ Սակայն հայ ժողովրդին հուզում է երկու կարեւորագույն հարցի պատասխան՝

1. Քննարկվող լուծումը փուլայի՞ն է թե փաթեթայի՞ն։
2. Բանակցություններին բացառվու՞մ է Արցախի որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում թե ո՞չ։




Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>