Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Պատերազմ Արցախում
Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան

Վարչակազմին հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով. ՀԽ և Սասնա Ծռերի ուղերձը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռերի ուղերձը

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Հարգելի քաղաքացինե՛ր,

Իրապես ընդդիմադիր հարգելի քաղաքական ուժե՛ր,

Մեր համոզմամբ, գաղութացված երկրում բռնապետական ռեժիմի օրոք իշխող վարչակազմին հնարավոր է հեռացնել միայն ընդվզման միջոցով:

Ըստ այդմ՝ խնդրի լուծումը պետք է փնտրել գործող համակարգից, նրա կանոններից և մեխանիզմներից, այդ թվում՝ նրա կողմից կազմակերպվող «ընտրություններից» դուրս:

Գոհունակությամբ արձանագրում ենք, որ անցնող տարիների ընթացքում այն դարձել է նաև հայության ու ՀՀ քաղաքացիների մի ստվար, ընդ որում՝ ամենակտիվ մասի համոզմունքը: Իսկ «Սասնա Ծռեր»-ի ապստամբական գործողությունից հետո դրա կողմնակիցների թիվը օրեցօր է աճում:

Ընտրությունները մերժող և ընդվզմանը հակվող քաղաքացիների քանակի աճմանը էապես նպաստում են նաև ներկայումս տեղի ունեցող “ընտրությունները”:

Բոլորի համար մեկ անգամ ևս ակնհայտ է դառնում, որ գաղութային վարչակազմն է՛լ ավելի է կատարելագործել համակարգային բռնության, ապօրինության, կեղծիքի, խաբեության և կուռուպցիայի վրա հիմնված «ընտրական» մեխանիզմը և պատրաստվում է ամեն գնով վերարտադրվել:

Հատկապես Հաց Բերող Արթուր Սարգսյանին փաստացի տանջամահ անելը, «ՕՐՕ դաշինքի» նկատմամբ համակարգված ուժային հալածանքը, ինչի վկայությունն են Ջրառատի արյունալի դեպքերը և անհիմն ձերբակալությամբ դաշինքի հեղինակավոր աջակից Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվության չեզոքացումը, «Ծառուկյանի դաշինքի» համակիրների նկատմամբ իրականացվող համատարած ճնշումը և ընտրողներին ահաբեկվածության մթնոլորտում պահելը, պարզորոշ կերպով ցույց են տալիս վարչակազմի հանցավոր, հակամարդ և հակահայ բնույթը: Սրանով ցրվում են կադրային դիմագիծը փոփելու իմիտացիայի և քարոզչության շնորհիվ ռեժիմի նորացման վերաբերյալ վերջին շրջանում ստեղծված փխրուն պատրանքների վերջին մնացորդները:

Նշված պատճառներով ընտրությունները բոյկոտելու մեր տեսակետն անփոփոխ է մնում:

Միևնույն ժամանակ՝ տարածված և դասական համարվող տեսակետի համաձայն, ընտրությունները բոյկոտի միջոցով խափանելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիների, ինչպես նաև քաղաքական ուժերի ջախջախիչ մեծամասնությունը չմասնակցի դրանց:

Սակայն մենք գտնվում ենք ոչ թե դասական, այլ արտակարգ իրավիճակում: Ուստի մեր պարագայում բոյկոտն առաջնահերթորեն հետապնդում է հետևյալ երկու նպատակները.

ա) Արտակարգ իրավիճակի արտակարգ լուծման , այն է՝ ընդվզման նպատակով մոբիլիզացիայի համար հոգեբանա-կամային, վարքային և գաղափարա-քաղաքական առումներով ընտրազատել և համախմբել համակարգը ու նրա կանոնները մերժող և ընդվզման հակված քաղաքացիներին ու քաղաքական ուժերին՝ ստեղծելով քաղաքացիական աշխարհազորի նախավիճակ, ինչպես նաև վարչակազմին հեռացնելուց հետո փոփոխության պատրաստ քաղաքական շերտ:

բ) Իրավաքաղաքական և աշխարհաքաղաքական առումներով հնարավորինս ակնհայտ դարձնել վարչակազմի վերաարտադրության մեխանիզմի վերածված ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը:

Այդուհանդերձ, ցավով պետք է փաստել, որ շատ քաղաքացիներ, հիմնականում ռեժիմից բազմատեսակ կախյալության պատճառներով, ընդվզմանը դեռևս պատրաստ չլինելով հակված են մասնակցելու ընտրություններին: Տարբեր պատճառներով այդպես են վարվում նաև շատ քաղաքական ուժեր:

Դրա հետևանքով կարիք է առաջանում ավելի ճկուն մոտեցմամբ պայքարի մեջ ներգրավելու նաև ընտրություններին մասնակցող քաղաքացիներին ու քաղաքական ուժերին:

Վերը նշվածի հաշվառմամբ մենք, առաջնորդվելով համազգային դիմադրական ներուժն առավելագույն ծավալով ու ներկայացուցչականությամբ համախմբելու և կիրառելու հրամայականով, որդեգրում ենք քաղաքացիներին ու քաղաքական ուժերին ընտրողաբար վարվելու հնարավորություն տվող հետևյալ մարտավարությունը.

ա) բոյկոտողներին և ընտրություններին մասնակցողներին կոչ ենք անում լինել համերաշխ և, գործելով վերջին փուլում ընդվզման միջոցով համակարգից դուրս խնդիրը լուծելու տրամաբանությամբ, համադրել բոյկոտի մոբիլիզացնող և ապալեգիտիմացնող կարողությունը և ընտրությունների ներառական ներուժը,

բ) այն քաղաքացիներին և ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք արդեն բոյկոտում են ընտրությունները, կոչ ենք անում ստանձնել մոբիլիզացիայի առաջամարտիկի դերը, և մինչ ապրիլի 2-ը ստեղծել կազմակերպական մարմին և սկսել ժողովրդի վստահության կառավարության ձևավորման գործընթաց,

գ) այն քաղաքացիներին, որոնք այնուամենայնիվ մասնակցելու են ընտրություններին, կոչ ենք անում ձայն տալ այն քաղաքական ուժին, որը պատրաստակամություն կհայտնի կազմակերպել հետընտրական ընդվզման գործողություններ,

դ)այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք այնուամենայնիվ մասնակցելու են ընտրություններին, կոչ ենք անում գործել զուգահեռաբար՝ միաժամանակ մասնակցելով այս գործընթացին, ինչպես նաև քարոզարշավն օգտագործել ժողովրդին ոտքի հանելու նպատակով,

ե) այն ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք մինչև ապրիլի 2-ը չեն միանա այս գործընթացին, սակայն ապրիլի 2-ին հաջորդող օրերին կորդեգրեն ընդվզման միջոցով և համակարգից դուրս գործելու մոտեցում, առաջարկում ենք միանալ այդ ժամանակ,

զ) բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մինչև վերջ կմնան համակարգի մեջ և կգործեն նրա կանոններով, կհամարվեն գաղութային վարչակազմի բաղադրիչներ և առաջիկա համաժողովրդական ընդվզման թիրախներ:

Մեր պատկերացմամբ, ժողովրդի վստահության կառավարությունը պետք է ձևավորվի այլընտրանքային ձևաչափով, քաղաքական և հասարակական միավորումների լայն մասնակցությամբ, նրանցից յուրաքանչյուրի կողմից կոլեկտիվ և անհատական մակարդակներում ոլորտային և տարածքային կառավարման պատասխանատվության իր մասնաբաժինը ստանձնելու պատրաստակամությամբ:

Ժողովրդի վստահության կառավարությունը պետք է գործի կարճ ժամանակով (օրինակ 100օր), ունենա օրենսդիր և գործադիր արտակարգ լիազորություններ և բաղկացած լինի որոշակի չափանիշներին համապատասխանող գործիչներից (այս պարագայում Արցախի միացման, ապագաղութացման և համակարգային փոփոխությունների միջոցով դեպի զարգացում անդառնալի վիճակ ստեղծելու քայլերի կողմնակից հանդիսանալը): Ժողովրդի վստահության կառավարությունը անցումային փուլի ընթացքում կնախապատրաստի և կկազմակերպի Անցումային խորհրդարանի ընտրությունները:

Մենք պատրաստ ենք մասնակցելու այս գործընթացին և ստանձնելու պատասխանատվության մեր մասնաբաժինը:

Ժիրայր Սեֆիլյան, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող

Վարուժան Ավետիսյան, «Սասնա Ծռեր»-ի խմբավորման խոսնակ

«Արմավիր» ՔԿՀ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>