Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին
25
Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ ՈւՂԻՂ․ Ջահերով երթ՝ Հանրապետության հրապարակից Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն ԿԸՀ Պատերազմ Արցախում
Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի Վանդալիզմը հենց այս տեսքն ունի. Լիլիթ Գալստյան Այսօր քաղաքացի Փաշինյանի ՄԵԾ ՍՏԻ օրն է. Ռուբեն Մխիթարյան Անվտանգության նեղ ընկալումն ինքնին անվտանգության խնդիր է Տեղումները կշարունակվեն Գագիկ Ծառուկյանն այցելել է Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներ (տեսանյութ) Ինչ քայլեր կանի Թուրքիան հունիսի 7 ից հետո (տեսանյութ) Իմ հայկական ինքնությունը մեծապես ազդել է աշխարհի իմ ընկալման վրա․ Քիմ Քարդաշյան Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար Հայոց ցեղասպանություն․ չքաղած դասերը և ներկա մարտահրավերները․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին Ցեղասպանության թանգարանը տեղադրել է Վեհափառի այցի մասին նյութ, ապա ժամեր անց ջնջել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը թույլ կտա Բրյուսելին միջամտել երկրի ներքին գործերին. Զախարովա (տեսանյութ) Որևէ հայ իրավունք չունի ՑԵղասպանությունն ուրանալու, մոռանալու. Ծառուկյան Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին Պուտին. Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղաuպանnւթյան հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին ՔՊ-ին սպասարկող «Հանրային» հեռուստատեսությունը չի ցուցադրել Վեհափառի այցը Ծիծեռնակաբերդ և սուրբ նահատակների բարեխոսական կարգը Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Զnhված Ադամի մայրը՝ Աբաջյանի մոր մասին Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին. Սամվել Կարապետյան Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները. Գագիկ Ծառուկյան Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մնում է մեր պահանջատիրության հիմքում. Արամ Ա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում։ ՈւՂԻՂ Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ

Համաճարակի ժամանակ կալանքը՝ սպանության փորձ. ովքե՞ր են բանտարկել Ռոբերտ Քոչարյանին․ Վահան Իշխանյան

Ինչո՞ւ Հայաստանի երեք վարչապետերի և Արցախի մի վարչապետի երաշխավորությունները հաշվի չառնելով և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքի պայմաններում դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին ազատել կալանքից։ Այս մասին Ֆեյսբուիք իր էջում գրել է հրապարակախոս Վահան Իշխանյանը եւ ավելացրել․

«Եթե հետադարձ նայենք անկախության 30 տարիներին և գնահատենք ձեռքբերումներն ու ձախողումները, ապա կտեսնենք որ բոլոր ձեռքբերումները կապված են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ.

1-ին. Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ, ապա Արցախի նախագահ Քոչարյանի առաջնորդությամբ եղավ արցախյան հաղթանակն ու անկախ Արցախի պետական հաստատությունների ձևավորումը»։

Ըստ Վահան Իշխանյանի՝  կգնահատեն նրանք, ովքեր կարող են տեսնել երկու բառակապակցությամբ ասված խոսքերի պարունակությունը՝ մեծ պատասխանատվություն, կարողություն՝ ղեկավարելու և համագործակցելու պատերազմի մեջ մտած ամենատարբեր ու ծայրահեղ ռազմական միավորումների հետ, վճռականություն՝ դիմադրելու մի քանի անգամ ավելի հզոր ադրբեջանական բանակին ու հաղթել, ապա վերականգնել ու կառուցել պատերազմից ավերված հանրապետության բնակավայրերը։

«2֊րդ, Քոչարյանի մյուս ձեռքբերումն էր, որ ստանձնելով թալանված Հայաստանի Հանրապետության  վարչապետի, ապա նախագահի պաշտոնը, երկիրը ոտքի կանգնեցրեց, մասամբ դուրս բերեց աղքատության ճիրաններից (նրա կառավարման տարիներին աղքատությունը 55%-ից իջավ 25%, ծայրահեղ աղքատությունը 25%-ից իջավ 4%)»։

Վահան Իշխանյանի խոսքով՝ կրկին կգնահատեն նրանք, ովքեր մի բառակապակցության մեջ ունակ են տեսնել կարողություն՝ խոշոր ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու, օտարերկրյա, նաև տեղական գործարարներին վստահություն ներշնչելու, որ երկրում հանգիստ ներդրումներ անեն, հարկային բարեփոխումներով հնարավորություն ստեղծելու՝ մանր ու միջին բիզնեսի զարգացման համար և այլն, և այլն:

«Եվ այս ամենը ի հեճուկս նախորդների, նրանց, ովքեր չէին հավատում շրջափակված Հայաստանի տնտեսական զարգացմանը», նշել է հրապարակախոսը։

Ուրեմն, հարցրել է Վահան Իշխանյանը, ո՞ւմ էր ձեռնտու, որ Ռոբերտ Քոչարյանը բանտում փակվեր.

«Բոլորի մտքին առաջին հերթին կգան նրանք, ովքեր Քոչարյանի պատճառով կորցրել էին Հայաստանում իշխանությունը ու իրենց քինախնդրությունը փոխանցել մի սերնդի, որի ներկայացուցիչը վարչապետ դարձավ։ Սակայն նրանց քինախնդրությունը արդյո՞ք այն աստիճանի է, որ պատրաստ են նրան բանտախցում համաճարակի բաժին դարձնել։ Դժվար է ասել»։

Ուրեմն, նորից հարցնում է Վ․Իշխանյանը,  «ո՞ւմ է ձեռնտու, որ Քոչարյանը ոչ միայն բանտարկվի, այլև բանտում սպանվի»։

«Պետք է նայել, թե ո՞ր շահերին է խոչընդոտում այն, ինչի մեջ մեծ վաստակ ունի Քոչարյանը՝ Արցախի անկախությունն ու այն պահելու համար գլխավոր գրավական՝ Հայաստանի տնտեսական վերածնունդը։

Փազլը հավաքվում է, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անձնավորում է Արցախի անկախության և Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի միջոցով անվտանգության գաղափարները, հետևաբար Քոչարյանին բանտում պահում են նրանք, ովքեր շրջափակել են երկիրը և ձգտում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընկած անջրպետ Հայաստանը շարքից հանել, իսկ այդ չեզոքացումն անցնում է Արցախի Հանրապետությունը վերցնելու ճանապարհով։ Ապա նրանք, ովքեր ծրագրել են հսկողության տակ առնել Իրանի սահմանը և Ռուսաստանը տկարացնելու, նրա շուրջ օղակը սեղմելու ճանապարհին հեռացնել Հայաստանից ռուսական ռազմաբազաները, որը կավերի Ռուսաստանի հետ դաշինքի վրա հիմնված Հայաստանի անվտանգության համակարգը»։

Բայց ինչպե՞ս, նրից հարցնում է Վ․Իշխանյանը.

«Ինչպես ֆիլմում է ասվում՝ «ով մեզ խանգարում է, նա էլ կօգնի», հայ ժողովո՞ւրդն է խանգարում ավերել սեփական երկիրը, ուրեմն այդ դրսի ուժերը կարողացան հասնել նրան, որ հայերը իրենց ձեռքով բանտարկեն իրենց երկրի անվտանգության ու զարգացման մեջ մեծ վաստակ ունեցած անձին։ Շատ պարզ՝ տեղական կոմպրադորային մտավորականների միջոցով վիրուս տարածելով, քաղտեխնոլոգիական վիրուսով հիվանդացրին հայ հասարակությունը, սկզբում այնքան որ 2008-ի մարտի 1֊ին մի զանգված գրոհեց իշխանության վրա «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից» կոչով, ապա վիրուսը վարակեց հասարակության ավելի լայն շրջանակներ, այնքան, որ արդեն 2018֊ին ծափերով կալանավորեցին Քոչարյանին։

Հարց էին տալիս, թե ինչպե՞ս չինական Ուհան քաղաքում կորոնավիրուսից մահացավ 33-ամյա առողջ բժիշկը, մասնագետները պատասխանում էին՝ քանի որ նա միաժամանակ տասնյակ հիվանդերի էր բուժում, վիրուսի ահավոր շատ ու բազմակողմանի գրոհի ենթարկվեց, որին առողջ օրգանիզմը չդիմացավ։ Այդպիսի բազմակողմանի վիրուսային գրոհի ենթրակվեց նաև Քոչարյանի հեղինակությունը՝ դրսից ֆինանսավորվող ՀԿ֊ների ու մամուլի, Ազատություն ռադիոյի, իշխանությունը կորցրած հհշ֊ական շրջանակների կողմից»։

Սակայն, ըստ  Իշխանյանի,  այդ վիրուսը չէր սպանում, և «հիմա արդեն բանտում փակել ու թողել են մյուս վիրուսի՝ կորոնավիրուսի գրոհին ենթակա»։

«Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը, չէ՞ որ ուղղակիորեն նրա ձեռքով է բանտում պահվում Ռոբերտ Քոչարյանը։ Այո, սակայն Փաշինյան անձ գոյություն չունի, այն մի դատարկ տարա է, որի մեջ հեշտությամբ լցրել են ատելություն, նախանձ, քեն, «Ադրբեջանի ժողովրդի շահ» և «Ալիևը կիրթ է և կառուցողական»։

Ինչպես գոյություն չունի նաև դատավոր Աննա Դանիբեկյան անձը, այն էլ մի դատարկ տարա է, որ լցված է իշխանության հրահանգով՝ համաճարակի ժամանակ էլ փակի տակ պահել Քոչարյանին», գրել է Վահան Իշխանյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>