Սմբատ Գոգյանն ազատման դիմումը գրել է
Դիտել նաև
Կյանքից հեռացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը
ԲՈԿ-ի կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը. Սմբատ Գոգյան
Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար
Գոգյանը մերժել է նախարար դառնալու առաջարկը
Գոգյանը հեռացավ հենց այն նույն հատկանիշների սկզբունքայնությունը պահելով, որի համար նշանակվել էր այդ պաշտոնին
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա տարբեր շրջանակներում արդեն հայտնել է իր որոշման մասին։
Փորձեցինք կապ հաստատել Գոգյանի հետ, վերջինս մեր հարցը լսելով՝ ասաց, որ իրեն կես ժամից զանգահարենք, խառն է։
Հիշեցնենք, որ մենք որոշ ժամանակ առաջ գրել էինք, որ Սմբատ Գոգյանը հրաժեշտ է տալու պաշտոնին․ նա աշխատանքային խնդիրներ ունի սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ, մասնավորապես՝ Գոգյանը հրաժարվում է կատարել նրա խնդրահարույց ցուցումները։
Հիշեցնենք նաեւ, որ նա այս պաշտոնին նշանակվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսին։
Հրապարակ

