Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Պատերազմ Արցախում
Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են

Փաշինյանը պետք է դատվի 50.000 մարդու սովամահ անելու, բնակչությունը պակասեցնելու համար. Տեսանյութ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կորոնավիրուսի հանամավարակի հետ կապված իրավիճակը համարում է նոր, երրորդ համաշխարհային պատերազմ՝ պարզապես այլ հիբիրդային ֆորմատով, որն ընթանում է ինֆորմացիոն կառավարման միջոցով, համաշխարհային քաղաքացիական պատերազմ։

«Կա բուրգ, որտեղ ամեն մի երկիր ունի իր ներկայացուցիչը, և դրանք հիմնականում առողջապահության պատասխանատուներն են ու այն հասարակական կազմակերպությունները, որոնք անում են ամեն ինչ, որ տվյալ երկիրն անկախ առողջապահություն չունենա»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Կարեն Վարդանյանը։

Նա համոզված է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) Հայաստանը գումար է ստացել կորոնավիրուսի համար վիճակագրություն ցույց տալու նպատակով։

«Ինչո՞ւ հենց սկզբից արգելեցին դիահերձումը, ի դեպ՝ դա արեցին բոլոր կախյալ պետությունները։ Արգելեցին դիահերձումը, որովհետև բոլորը գործում են մի ընտանիքի կամ մի մաֆիայի նման, մինչդեռ 1000 հոգու Գերմանիայում հերձել էին ու պարզել, որ չկա մի դեպք, որ մարդը մահացել է հենց կորոնավիրուսից։ Մեզ սարսափեցնում են այդ թվերով, և դա նշանակում է, որ որևէ ապացույց չկա, որ մարդիկ մահանում են հենց կորոնավիրուսից։ Դրանից բացի՝ այդ թեստերը հստակ ցույց չեն տալիս, տարբեր երկրիների արտադրած թեստերը տարբեր էֆեկտիվություն ունեն, ճշգրտության տատանումները մինչև 40-80 տոկոս են, իսկ, օրինակ, Լյուքսեմբուրգում մարդիկ վարակվում էին հենց թեստավորման ժամանակ։ Որևէ գործիքարազմ չկա, որ ասեն՝ այդ վարակը հենց կորոնավիրուս է, իսկ այս ամենը մաքուր բլեֆ ա»,- ասաց Կարեն Վարդանյանը։

Խոսելով կորոնավիրուսի պատվաստանյութի մասին՝ Վարդանյանն ասաց, որ նման պատվաստանյութ ստանալու համար շատ երկար տարիներ են պետք, բացի այդ՝ հստակ չէ, թե ո՞վ կամ ո՞ր կազմակերպությունն է պատվիրում դրա արտադրությունը։

«Անհնար է մեկ տարվա ընթացքում պատվաստանյութ ստեղծել։ Օրինակ՝ այն, որ Նուբար Աֆեյանը խոսել է պատվաստանյութի մասին, դա դեռ ոչ մի բան չի նշանակում։ Նուբար Աֆեյանին պատվիրողը հայ ժողովուրդը չէ, այն փաստը, որ ինքը հայ է, դա դեռ չի նշանակում, որ նա հայանպաստ է։ Նրան պատվիրողները ֆարմացեպտիկ ընկերություններն են։ Չգիտենք, թե ինչ պայմաններով են պատվիրել, իսկ ՀՀ-ում առողջապահական համակարգը՝ գիտահետազոտական իմաստով, չի տալիս հնարավորություն, որ Աֆեյանի բերած դեղը նախ ստուգենք»,- ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրապարակած կորոնավիրուսով հնարավոր վարակակիրների թվերին, Վարդանյանը նախ ասաց, որ Թորոսյանը չունի անհրաժեշտ գործիքակազմ այդ թվերը հաշվարկելու համար, ապա, թե՝ դա նշանակում է, որ նախարարը դիմում է շանտաժի։

«Ես համոզված եմ, որ Արսեն Թորոսյանը դատվելու է Նյուրնբերգյան կոնվենցիային համապատասխան. կլինի, կտեսնեք»,- ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրենը։

Ըստ Կարեն Վարդանյանի՝ դատվելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որովհետև Համաշխարհային բանկի թվերով, եթե երկրի ՀՆԱ-ն իջնում է 10 տոկոսով, դա հանգեցնում է բնակչության 2 տոկոսով նվազեցման, իսկ ՀՀ-ում ՀՆԱ-ն իջել է 10 տոկոսով, հետևաբար, Կարեն Վարդանյանի հաշվարկներով, դա նշանակում է, որ աղքատությունից կմահանա 50 հազար մարդ։

«Այսինքն՝ Արսեն Թորոսյանը մեզ շանտաժ անելով մահերով, որոնք ապացուցված էլ չեն, որ արձանագրվել են կորոնավիրուսից, մեր բնակչությունից ոչնչացրեց 50 հազար մարդ. այդքան մարդ մահացան կամ կմահանան, որովհետև աղքատացան և հացի, դեղի փող չունեն, իսկ այն, որ մեր ՀՆԱ-ն 10 տոկոս կընկնի, դա ակնհայտ է, քանի որ երկու ամիս չենք աշխատել։ Տնտեսությունը կանգնեցնելու համար Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա։ Փաշինյան, պետք է պատասխան տաս, որ մարդկանց սովամահ ես արել, բնակչությունը նվազեցրել ես 50 հազարով, իսկ եթե պարետը խելքի չգա ու շարունակի Համաշխարհային բանկի ու ԱՀԿ-ի տված փողերի համար նույնն անել, նա էլ է դատվելու»,- ասաց Կարեն Վարդանյանը։

Նա նաև անդրադարձավ «Յուքոմ» ընկերությունում տեղի ունեցող զարգացումներին։

Նշենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրենը Կարեն Վարդանյանն է, իսկ նախագահը «Յուքոմ» ընկերության 6 տոկոս բաժնեմասի սեփականատեր եղբայրներից մեկը՝ Ալեքսան Եսայանը։

«Ինչ վերաբերում է «Յուքոմ» ընկերությանը, ապա ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ 6 տոկոսի սեփականատեր Եսայան եղբայրների հետ չեն խորհրդակցել, «ԱրմենՏելի» ղեկավարության հետ բանակցություններ են տարել, ինչը ես համարում եմ բիզնես էթիկայի խախտում»,- ասաց Վարդանյանը։

Վերջինը հերքեց շրջանառվող այն լուրերը, որ Հայկ և Ալեքսան Եսայանները չէին ունենա ներկա կարգավիճակը, եթե չունենային Գագիկ Խաչատրյանի աջակցությունը, և հիմա պարզապես քաղաքական պատվեր են կատարում ընդդեմ Խաչատրյանների։

«Քաղաքական պատվեր ասվածը ծիծաղելի է, որովհետև նախ պետք է կարողանան, որ պատվեր տան»,- ասաց նա։

Հարցին՝ չի՞ կարող, օրինակ, Նիկոլ Փաշինյանը պատվեր տալ, Վարդանյանը պատասխանեց.

«Նախ գործից պետք է հասկանաս, որ կարողանաս պատվեր տալ։ Նա այդ գործից չի հասկանում, ու ես չգիտեմ, թե մեր կառավարությունում ո՞վ կկարողանար պատվեր տալ»,- ասաց Վարդանյանը։

Հարցին՝ իսկ ինչո՞ւ պետք է «Յուքոմ» ընկերության 94 տոկոսի սեփականատերերը 6 տոկոսանոց սեփականատիրոջ դեմ ռայդերական հարձակում իրականացնեին, ինչպես ավելի վաղ պնդել էր հենց Կարեն Վարդանյանը, հնչեց հետևյալ պատասխանը.

«Կան շատ մոտիվացիաներ, օրինակ՝ արդեն հոգնել եմ ձեզ հետ աշխատելուց, չեմ ուզում ուղիղ ասել, բերում եմ այլ սեփականատեր, դուք էլ նեղանում եք և գնում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>