ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Լանզարոտի կոնվենցիան սպառնալիք է մեր ազգային արժեհամակարգին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը խստորեն դատապարտում է ս.թ. մայիսի 11-ն ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից Լանզարոտի կոնվենցիայի վավերացման իրողությունը:

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան վավերացվեց առանց հանրային քննարկումների, առանց մասնագիտական` մանկավարժական, իրավաբանական, հոգեբանական հանրույթի կարծիքն ու մոտեցումները հաշվի առնելու, մինչդեռ այն անմիջականորեն վերաբերում է հանրային բացառիկ շահերի, առնչվում ազգային արժեքների հետ:

Վտանգավոր և խիստ վիճահարույց ենթատեքստ պարունակող այս կոնվենցիան առանձնապես ուղղված է մեր հասարակության ապագային՝ երեխաներին: 

Կոնվենցիան ինքնին իրավական փաստաթուղթ է՝  հանձնառությունների և պարտավորությունների ստանձնմամբ, որին հաջորդելու են համապատասխան գործողություններ և միջոցառումներ:  Չի բացառվում, որ Կրթական և Կանխարգելիչ Միջամտության ծրագրերի քողի ներքո ՏԱՐՐԱԿԱՆ և ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթություն ստացող մեր երեխաները՝ սկսած վեց տարեկանից, սեռական «կրթություն» ստանան, ներառվեն իրազեկման և լուսաբանման ծրագրերում, որոնք  տարիքային այդ խմբի երեխաների համար կարող են ծանր բարոյահոգեբանական և արժեհամակարգային կորստաբեր հետևանքներ ունենալ: 

Մի շարք երկրներում այս Կոնվեցիայի կիրառումը (Ֆինլանդիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Շվեդիա, Նորվեգիա) ոչ միայն չի մեղմել երեխաների նկատմամբ սեռական բռնությունները, այլև  իրավիճակի վատթարացման արդյունքներ են արձանագրվել: 

Նկատի առնելով այն բոլոր բացահայտ և թաքնված ռիսկերը, հնարավոր հետևանքները, որ պարունակում է Կոնվենցիայի գործադրումը, այն գնահատում ենք որպես ուղիղ սպառնալիք մեր ազգային արժեհամակարգին, ընտանեկան ավանդույթներին, մեր ժողովրդի հոգեբարոյական նկարագրին:

Կոչ ենք անում ընդդիմանալ բացասական հետևանքների հանգեցնող Կոնվենցիայի գործադրման շրջանակներում բոլոր մակարդակներում ձեռնարկվող գործողություններին:

Երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովելու և նրանց հնարավոր բոլոր տեսակի բռնություններից զերծ պահելու համար՝ պահանջում ենք պատկան մարմիններից ու անձանցից կատարելագործել Հայաստանի օրենսդրությունն ու մաքրել երկրի բարոյահոգեբանական և արժեքային դաշտը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակ

13.05. 2020թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>