«Սա իրավաբանության հետ կապ չունեցող գործողություն է». Քոչարյանի պաշտպան
«Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում ականատես էինք լինելու նման տեսակի արդարադատության»,- դատարանի որոշումի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը:
Արդեն հայտնել էինք, որ դատարանն այսօր մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Նա կշարունակի մնալ կալանքի տակ:
«Երբ տարբեր միջնորդություններ մերժվում էին, կարելի է ասել իրավունքի փշուրներ էին թողնվում: Այժմ այդ փշուրներն էլ չկան: Ցավ եմ ապրում որ այս մակարդակին է մեր արդարադատությունը` տիկին Դանիբեկյանի մասնակցությամբ»,- ասաց Վարդևանյանը:
Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ իր հերթին նշեց, որ իրենց հետագա գործողությունների մասին կտեղեկացնեն դատարանի որոշմանը ծանոթանալուց հետո. «Սա, իմ կարծիքով, իրավաբանության հետ կապ չունեցող գործողություն է»,- ասաց Օրբելյանը:

