Իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից. Հայկ Սարգսյան
Դիտել նաև
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, հերքում է իր՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին համացանցում տարածված լուրերը:
ԼՈւՐԵՐ.com-ի խնդրանքով տրամադրվել է Հայկ Սարգսյանի պարզաբանումը, որը ներկայացնում ենք ստորև.
«Սոցիալական ցանցերում և արդեն նաև մի շարք լրատվամիջոցների կողմից շրջանառվում են լուսանկարներ, որոնց մակագրություններով հանրությանը փորձ է արվում տեղեկություն հրամցնել Ձեր սեռական կողմնորոշման վերաբերյալ:
«Անկեղծ ասած, զարմացած եմ այդ հրապարակման անհեթեթության և դրա հեղինակների նեղմտության և փոքրոգության աստիճանից:
Տեխնոլոգիաներն, իհարկե, հնարավորություն են տալիս ցանկացած լուսանկար մակագրել ըստ ցանկության, ինչպես և վարվել են Ձեր նշած հրապարակման հեղինակները և նրանց անազնիվ դիրիժորները՝ ունենալով ամենաստոր նպատակները:
Միանգամից հիասթափեցնեմ. իմ ընտրյալը հայուհի է, ավանդական հայկական ընտանիքից»,- նշում է Հայկ Սարգսյանը»:

