Նորագավիթում մեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին և կողաշրջվել․ կան տուժածներ
Դիտել նաև
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն
Վերին Լարսը բեռնատարների համար կրկին փակ է երկու ուղղություններով
Մայիսի 11-ին՝ ժամը 16:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչյա Մ․, ծնված 1996 թ․) բախվել է ճանապարհի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի երկու ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

