Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ)
21
Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»

«Նոր» արտաքին քաղաքականության պերճանքը եւ թշվառությունը. Ավետիք Չալաբյան

«Նոր» արտաքին քաղաքականության պերճանքը և թշվառությունը

Անցած շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ ծեծկռտուքը ստվերեց այն բովանդակային քննարկումները, որոնք շաբաթվա ընթացքում տեղի էին ունենում Կառավարության 2019 թ․ ծրագրի կատարողականի շրջանակներում, այնինչ դրանցից ոմանք շատ ավելի կարևոր են իրենց էությամբ, և հատուկ անդրադարձ են պահանջում։ Մասնավորապես, մեր երկրի համար առանցքային նշանակություն ունի արտաքին քաղաքականությունը, քանի որ առանց նրա, շատ դժվար է զուտ ռազմական միջոցներով անվտանգություն և խաղաղություն ապահովել մեր գերլարված տարածաշրջանում։ 

Ելույթ ունենալով այս թեմայով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդած ժամանակաշրջանում, իր գլխավորած կառավարությունը ոչ թե պարզապես զարգացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այլ փաստացի նոր արտաքին քաղաքականություն է ստեղծում, հենվելով Հայաստանի ինքնիշխանության և շահերի նորովի գիտակցության վրա։ Կարելի էր եզրակացնել, որ այդպիսի քաղաքական նորարարությունը պետք է մեզ շոշափելի դրական արդյունքներ բերած լիներ, բայց իրականում, ոչ միայն այդ արդյունքները այդքան էլ տեսանելի չեն, այլև որոշ ուղղություններով ուղիղ հակառակն է տեղի ունենում։ Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում լարվածության մասին արդեն բազմիցս է խոսվել, Հաղթանակի տոնակատարության ընթացքում երկրների ղեկավարների միջև շփման բացակայությունը ևս մեկ անգամ դա հաստատեց, բայց այնպես չէ, որ հարաբերությունները մեր այլ ավանդական գործընկերների հետ էապես բարելավվել են, կամ նոր ազդեցիկ գործընկերներ են հայտնվել։ 

ԱՄՆ հետ հարաբերություններում վիճակը առկախված է։ Մի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ավելացրել է Հայաստանի Հանրապետությանը հատկացվող օժանդակության ծավալը, մյուս կողմից դադարեցրել է Արցախի Հանրապետությանը ավանդաբար տրամադրվող օժանդակությունը։ Մի կողմից, անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր ընդունեցին, մյուս կողմից, գործադիր իշխանության մակարդակով, շփումը պրակտիկորեն բացակայում է, և որևէ համատեղ քաղաքական օրակարգ մինչև հիմա չի ձևավորվել։ Չինաստանի հետ, որը խոշորագույն խաղացողն է մեր մայրցամաքում, անցյալ տարի մայիսին ստորագրվեց մուտքի արտոնագրերի ազատականացման պայմանագիրը, սակայն քաղաքական երկխոսությունը դրանից հետո փաստացի կանգ է առել։ Մեր ավանդական գործընկեր համարվող Իրանի դեպքում, որի հետ մենք մշտապես ունեինք տնտեսական և քաղաքական համագործակցության ծավալուն օրակարգ, անցած տարի պրատիկորեն ևս որևէ առաջընթաց չի գրանցվել։ Ցանկը կարելի է շարունակել, բայց թերևս բացառությամբ Եվրոպական Միության, որն անցյալ տարի որոշակիորեն ընդարձակել է Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունը, որևէ այլ ուղղությամբ տարվա ընթացքում շոշափելի առաջընթաց չկա, և դա նույնիսկ ակնհայտ է դառնում Կառավարության 2019 թ․ ծրագրի կատարողականի ուսումնասիրությունից։  

Սա չի կարող պարզապես զուգադիպություններով բացատրվել։ Հաշվի առնելով, որ արտաքին քաղաքական գերատեսչության անձնակազմը անցած տարվա ընթացքում մեծ փոփոխությունների չի ենթարկվել, ետընթացի պատճառները այլ տեղ է պետք փնտրել։ Իմ տպավորությամբ, հիմնական խնդիրը Հայաստանի իշխանությունների վարած անհետևողական քաղաքականությունն է, զուգորդված սեփական ուժերի և կարևորության գերագնահատմամբ, իսկ որոշ դեպքերում նաև՝ անտակտության ակնհայտ դրսևորումներով։ Վերջինի օրինակները բազմաթիվ են՝ գեներալ Յուրի Խաչատուրովի սկանդալային հետկանչը ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնից, ՌԴ նախագահի ոչ պատճաշ ընդունելությունը ԵԱՏՄ Երևանի հոկտեմբերի գագաթնաժողովում, մինչ այդ Պեկինում ապրիլին տեղի ունեցած «Մեկ գոտի մեկ ճանապարհ» կարևորագույն գագաթնաժողովում Հայաստանի մասնակցության անլուրջ մակարդակը, Իրանի հասցեին «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի հնչեցրած անպատասխանատու մեղադրանքները, Վենետիկի հանձնաժողովի հասցեին արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները, և այդպես շարունակ։ 

Այս ամենը կարելի է հիմա խրոխտ տեսքով անվանել Հայաստանի ինքնիշխանության դրսևորումներ, սակայն դրանց արդյունքում մեր ինքնիշխանությունը դույզն ինչ չի ամրապնդվել, փոխարենը Հայաստանի իշխանությունները ձեռք են բերել կամակոր և անբարեհույս գործընկերների հեղինակություն, և վերջերս դրա մասին խոսակցությունները արդեն բացահայտ բնույթ են ստացել։ Իրականում, գործող իշխանությունը, հստակ ռազմավարությամբ, նպատակասլաց և նախաձեռնող արտաքին քաղաքականություն կառուցելու փոխարեն, արտաքին հարաբերություններում պրոյեկտում է իր վիճելի և խնդրահարույց ներքաղաքական օրակարգը, և դա տարբեր ուղղություններով բերում է հակասությունների և խնդիրների կուտակման։ Հաշվի առնելով, որ երկկողմ հարաբերությունները հիմնական գործընկերների հետ անմիջականորեն ազդում են նաև Արցախյան կարգավորման բանակցությունների վրա, զարմանալի չի, որ վերջին շրջանում մենք այնտեղ ոչ միայն որևէ առաջընթաց չենք տեսնում, այլև տեղի են ունենում մեր համար ակնհայտորեն անբարենպաստ զարգացումներ։ 

Եթե չլիներ Արցախի հարցը և համավարակով պայմանավորված աննախադեպ ճգնաժամը, այս ամենին կարելի կլիներ դիմանալ, և այս իշխանության բնականոն փոփոխությունից հետո, ապագայում աստիճանաբար բարելավել հարաբերությունները մեր գործընկերների հետ, որոնք, ի վերջո, անկախ պահի իշխանություններից, արժևորում են հարաբերությունները Հայաստանի և հայության հետ։ Արցախի հարցը և համավարակը, սակայն, այս ամենին լրացուցիչ սրություն են հաղորդում, և պահանջում են ավելի կտրուկ քայլեր՝ կանխելու հնարավոր անշրջելի կորուստները։ Այս իշխանությունը արդեն սպառել է թե ներսում, թե դրսում իր քաղաքական «մեղրամիսը», ուստի կամ առաջիկայում իր մեջ ուժ ու կարողություն կգտնի շտկելու իր արտաքին քաղաքական ուղեգիծը, կամ էլ հասարակությունը ստիպված կլինի հրաժարվել նրա հետագա ծառայություններից և ձևավորել այնպիսի իշխանություն, որը համարժեք կլինի երկրի առջև ծառացած իրական մարտահրավերներին։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>