Թուրքիայում հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանությունն ընդունած Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ
Դիտել նաև
Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն
Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք
Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
Ազգային ժողովը մերժել է Հայոց ցեղшuպանnւթյան ժխտումը քրեականացնող նախագիծը
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի հրատարակիչ, լրագրող եւ մարդու իրավունքների ակտիվիստ, մտավորական Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ:
Հետաքննության համար հիմք է ծառայել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահական նստավայրի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։
Ներկայացվել է մեղադրանք սահմանադրական կարգը տապալելու և պետական հեղաշրջման կոչով հանդես գալու հոդվածի շրջանակներում։
Զարաքոլուն վերջերս հոդված էր հրպարակել, որտեղ նշել էր, որ Էրդողանը և իր թայֆան չեն կարող խուսափել քրեական պատասխանատվությունից։

