Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև գրանցված միջադեպով ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ` խուլիգանության ու առողջությանը թեթև վնասվածք պատճառելու հոդվածներով
Դիտել նաև
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
«Մոնտաժել են այն կտորը, որտեղ Տեր Արամը խոսում է զոհվածների ընտանիքների մասին»․ Ստեփան Դանիելյան
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
«Իհարկե, նրանց չենք տեսնի Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս»․ Ստեփան Դանիելյան
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ:
Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քրատուղար Մարինա Օհանջանյանը:
«Նշված անձնանց հաղորդումների առիթվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,-ասաց Օհանջանյանը:
Նշենք, որ ՔՕ-ի 117-րդ հոդվածը սահմանում է՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, իսկ 258-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ խուլիգանություն, որը կատարվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:

