Հրդեհ Գյումրի քաղաքում. այրվել է տնակ
Մայիսի 7-ին՝ ժամը 07:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/219 հասցեում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:02-ին, մարվել՝ 08:15-ին: Մասամբ այրվել են փայտե տնակի միջնապատի փայտե կառուցատարրերը (մոտ 0.5 քմ):

