ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Դանիբեկյանը Հայաստանի անունից մայիսի 8-ին պետք է հստակ ուղերձ հղի Իլհամ Ալիևին. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Մայիսի 8-ին վերսկսվող՝ Ռ. Քոչարյանի, գեներալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի դատավարությամբ՝ Աննա Դանիբեկյանը Հայաստանի իշխանությունների անունից կարևորագույն ուղերձ է հղում Իլհամ Ալիևին։ Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբ»–ը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Դատարանների կողմից հնչեցվող՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»  ձևակերպումը, մայիսի 8-ին Աննա Դանիբեկյանի շուրթերից այլ երանգ է ստանում՝ Հայաստանի Հանրապետության անունից։

Իրավական, հումանիստական և հարակից մյուս գործոնները մի կողմ։ Հավանորեն ոչ իր կամքով մայիսի 8-ին վերսկսվող՝ Ռ. Քոչարյանի, գեներալներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի դատավարությամբ՝ Աննա Դանիբեկյանը Հայաստանի իշխանությունների անունից կարևորագույն ուղերձ է հղում Իլհամ Ալիևին։

Դանիբեկյանի ուղերձն Ալիևին

Պատմությանը ծանոթ են դեպքեր, երբ դատարանի որոշումը շատ ավելին է, քան՝ կոնկրետ մարդու կյանքը, նրա ազատությունը, իրավունքները։ Դրանք ավելի շատ պատմական իրադարձություններ են, քան՝ արդարդատության դրվագ։ Դատավոր Դանիբեկյանն իր կամքից անկախ հայտնվեց նման վիճակում. նա Հայաստանի անունից մայիսի 8-ին պետք է հստակ ուղերձ հղի Իլհամ Ալիևին։ Ո՞րն է ուղերձի առանցքը։

Իլհամ Ալիևի հրամանով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովը օրեր առաջ հայտարարեց, որ ադրեջանական բանակն ամեն օր պատրաստ է  ռազմական գործողություններ սկսելու և խնդիրը պատերազմով լուծելու։ Ալիևի մերձավոր շրջապատի գործիչները, ակնհայտորեն Ալիևի ցուցումով, բացեիբաց խոսում են խաղաղ բանակցությունները դադարեցնելու և հարձակման անցնելու մասին։ Ադրբեջանում սոցիալական լարվածության էական մեծացման և Ալիևի իշխանության սասանման պայմաններում մեծ է  հավանականությունը, որ նա կարող է գնալ ռազմական գործողությունների ճանապարհով։ Եվ վերջապես՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը խոսում է լարվածության ահռելի պոտենցիալի մասին, որը կուտակվում է  Հայաստանի և Արցախի անվտանգության շուրջ։ Այս պայմաններում չափազանց կարևոր են այն անուղղակի մեսիջները, որոնք Հայաստանը կուղարկի հակառակորդին։

Ռոբերտ Քոչարյանի ազատությունն այն ուղիղ մեսիջն է, որի հիմնական հասցեատերը Իլհամ Ալիևն է։ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը՝ մայիսի 9-ին Եռաբլուրում կամ Արցախի ազատամարտիկների պուրակում ուղիղ մեսիջ է հակառակորդին, որ Հայաստանում պահպանվում են հաղթելու թե՛ ոգին, թե՛ մեխանիզմները։ Դա կլինի ուղիղ մեսիջ, որ պատերազմի դեպքում մենք  նույնքա՛ն միասնական ենք, նույնքա՛ն ամուր, ինչպես՝ 90-ականներին, ինչպես՝ ապրիլին։

Կա տեսակետ, որ դատավոր Աննա Դանիբեկյանն այս գործով հայտնվել է մարդկայնորեն ծանր, աննախանձելի վիճակում։ Դա կես ճշմարտություն է։ Կարող է լինել նաև հակառակ տեսակետը՝ դատավոր Ա. Դանիբեկյանին ճակատագիրը հնարավորություն է տվել Հայաստանի Հանրապետության անունից Ալիևին ուղերձ հղելու՝ պատերազմի առաջ մենք միասնական ենք,  և պատերազմը կդառնա Ալիևի իշխանության կորուստը։ Եվ Դանիբեկյանը կարող է դառնալ այն անձը, որն իր լուման դրեց պատերազմի բացառման և խաղաղության պահպանման գործում։

Այսքանից հետո ընտրությունը Դանիբեկյանինն է, և ոչ միայն նրանը։  Քաղաքական իշխանությունը միշտ էլ ինչ-որ խողովակներով է իր պարտադրանքն իջեցնում այս կան այն դատավորին, և այդ շղթայի բոլոր օղակները վաղ թե ուշ բացահայտվելու են։ Կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրը պատասխանատվության իր բաժինը գիտակցի հենց այսօր»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>