Կոտրելու եմ անձամբ իմ ձեռքով. Սոնա Աղեկյանը՝ Գանդիի արձանի մասին. Տեսանյութ
Դիտել նաև
21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը
Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ
«Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան
Քաղաքացի Փաշինյանը ընտրատեղամաս է այցելել կուսակցական խորհրդանշանով․ արձագանքներ սոցիալական ցանցերում
Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանության մայորի պատիժը
Երևանի ավագանին հավանություն է տվել Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրել համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ, Հնդկաստանի ազգային առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Արձանը կտրամադրի հնդկական կողմը, կհոգա նաև այն Երևան տեղափոխելու, պատվանդանի կառուցման ու տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ արձանի տեղադրումը «ավելի կամրապնդի և կխորացնի Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները»:

