Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Պատերազմ Արցախում
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ)

Այս ամենը կարող է բերել առողջապահական համակարգի գերբեռնման

ԿԱՐԱՆՏԻՆԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Մայիսի 4-ին Հայաստանի տարածքում մինչ այդ հայտարարված կարանտինի բազմաթիվ սահմանափակումներ մեղմացվեցին Կառավարութան կողմից։ Շատերը դրան վաղուց էին սպասում՝ տանը, հաճախ առանց աշխատանք անցկացրած ապրիլ ամիսը ծանր փորձություն էր մարդկանց համար։ Կառավարության պատկերացմամբ, դա պետք է բերի տնտեսական ակտիվության աստիճանական վերականգման, իսկ Առողջապահության նախարարի խոսքերով, եթե մարդիկ պահպանեն սոցիալական դիստանցավորման նորմերը, առողջապահության համակարգը կդիմանա լրացուցիչ ծանրաբեռնվածությանը, և մենք կկարողանանք անցնել համավարակի պիկը՝ առանց մեծ կորուստների։ 

Ես ինքս էլ շատ կուզեի, որ հենց այդպես լիներ, ի վերջո տնտեսության կաթվածից ոչ ոք չի շահում, որքան շուտ այն ավարտվի, այնքան լավ։ Բայց ա՞րդյոք կարանտինի թուլացումը ժամանակին և ճիշտ հաշվարկված էր։ Ստորև բերված գրաֆիկում համեմատական է ներկայացված Հայաստանում և Ադրբեջանում վերջին երկու շաբաթների ընթացքում համավարակի տարածման վերաբերյալ։ Երկու շաբաթ առաջ, ապրիլի 20-ին, Հայաստանում պաշտոնապես եղել է 1339 վարակակիր, Ադրբեջանում՝ 1436: Մայիսի 3-ին, երբ որոշվեց մեղմել կարանտինը, Հայաստանում արդեն կար 2386 վարակակիր, Ադրբեջանում՝ 1932: Երկու շաբաթում Հայաստանում վարակակիրների աճը կազմել է 1047 մարդ, Ադրբեջանում՝ 496։ Փաստացի, Հայաստանում վարակի տարածման տեմպը կրկնակի ավել է եղել, իսկ վերջին օրերին՝ աճել է արդեն համարյա երեք անգամ, թեև երկու երկրներում արտաքուստ գործում էին նույնանման կարանտինային սահմանափակումներ։

Կառավարական ամառանոցի այգում հայտնի ելույթի ընթացքում, վարչապետ Փաշինյանը այնպես ներկայացրեց հարցը, որ Կառավարությունը իրենցից կախված ամենն արել է և ժամանակն է, որ մարդիկ վարակի հետագա տարածումը կանխելու պատասխանատվությունը վերցնեն իրենց ձեռքը։ Բայց եթե դա ճիշտ լիներ, մեր մոտ վարակը վերջին երկու շաբաթների ընթացքում չպետք է կրկնակի արագ տարածվեր, քան Ադրբեջանում։ Դա առնվազն նշանակում է, որ մեզ մոտ Կառավարության կողմից կարանտինի վերահսկողությունը և համաճարակի կանխարգելման այլ միջոցառումներն էապես ավելի վատ են իրականացվել։ Օրինակ, այս պահի դրությամբ, Ադրբեջանում իրականացվել է մոտ 158 000 թեստավորում, իսկ Հայաստանում՝ ընդամենը 25 000, զարմանալի չէ, որ Հայաստանում հիվանդության հայտնաբերումը տեղի է ունենում ավելի ուշ փուլում, իսկ մինչ այդ վարակը շարունակվում է թաքնված տարածվել։ Նմանապես, Առողջապահության նախարարը պարբերաբար բողոքում էր հուղակավորությունների միջոցով վարակի տարածումից, թեև ակնհայտորեն դրանց ընթացքում մարդկանց շփումը ևս կարող էր պետության կողմից վերահսկվել։ Ախտահանումը ևս թողնվել է ձեռնարկությունների և քաղաքացիների հույսին, թեև այլ երկրներում (ներառյալ Ադրբեջանում), դա պետության կողմից իրականացվող կարևորագույն միջոցառումներից մեկն է։ Նույնը վերաբերվում է բակերում մարդկանց կուտակումներին, որոնց պետությունը որևէ կերպ չի արձագանքում, և այդպես շարունակ։  

Արդյունքում, մենք մեղմում ենք կարանտինը, երբ համավարակի տարածումը ոչ միայն դեռ պիկը չի անցել, այլ նոր միայն արագանում է։ Առողջապահության նախարարը, որպես «իրատեսական» տարբերակ, հայտարարեց մայիսի վերջին մինչև 10 000 հնարավոր վարակակրի մասին, խոսքում նշելով, որ կարող է շատ ավելին էլ լինել։ Եթե վարակակիրների թիվը մինչև մայիսի վերջ սակայն հասնի 10 000 մարդու, դա արդեն կպահանջի առնվազն 5000-6000 մասնագիտացված հիվանդանոցային մահճակալ, որն այս պահի դրությամբ Հայաստանը չունի։ Բացի այդ, մինչ այժմ կարանտինի պահպանությունը հնարավորություն էր տվել զգալի չափով պատնեշել վարակից ծերերին, դրանով է պայմանավորված Հայաստանում մահացության համեմատաբար համեստ տոկոսը։ Կարանտինի վերացումը կարող է բերել նրան, որ երիտասարդները իրենց հետ տուն բերեն վարակը, և վարակեն նաև տարեց ծնողներին, այդ դեպքում կտրուկ կաճի նաև ինտենսիվ թերապիա ունեցողների կարիքը (դա արդեն փաստացի տեղի է ունենում վերջին օրերին), իսկ այստեղ մեր կարողությունները ավելի քան համեստ են, լավագույն դեպքում 250-300 մահճակալ։ Այս ամենը կարող է բերել առողջապահական համակարգի գերբեռնման, որի ցավալի արդյունքները արդեն հայտնի են Իտալիայի և այլ եվրոպական երկրների փորձից։ 

Չեմ ցանկանում մռայլ կանխատեսումներ անել, սակայն Կառավարության այս որոշումը ոչ միայն հապճեպ է, այլև չի հիմնավորված իրատեսական հաշվարկներով։ Բելառուսը, որը մինչ այժմ գնացել է համանաման «ազատական» ճանապարհով, այս պահի դրությամբ ունի արդեն 17 000-ից ավել վարակակիր, և 100-ից ավել մահեր, և այս թվերը արագ աճում են։ Շվեդիան, որի «ազատական» օրինակը հաճախ են բերում, ընդհանրապես արդեն 2700-ից ավել մահ է արձանագրել, ունենալով Հայաստանից ընդամենը երեք անգամ մեծ բնակչություն, սա իրական ողբերգություն է, և մեզ համար հաստատ չի կարող օրինակ ծառայել։ Եթե Կառավարությունը չառաջարկի վարակի կանխարգելման նոր մոտեցումներ, որոնք կփոխարինեն կարանտինային սահմանափակումները, մեզ մոտ տառացիորեն երկու շաբաթվա ընթացքում կարող է վարակի տարածումը այնքան արագանալ, որ մենք ստիպված լինենք նորից վերադառնալ կոշտ կարանտինի, սակայն շատ ավելի վատ պայմաններում, երբ առողջապահական համակարգը գերբեռնված է, և ընդունակ չի սպասարկել հիվանդների արագ աճող հոսքը։ 

Այսպիսի միջոցների մի մասը հայտնի են՝ պարտադիր բժշկական դիմակների կրում բոլոր հանրային վայրերում, ձեռնարկություններում աշխատակիցների պարտադիր դիստանցավորում, թեստավորման մակարդակի կտրուկ ավելացում և վարակի վաղ ախտորոշում, բոլոր հանրային տարածքների և տրանսպորտային միջոցների պարբերական ախտահանումներ, տեխնոլոգիայի օգտագործմամբ մարդկանց կուտակումների կանխում, և այլն։ Եթե Կառավարությունը մեղմում է մարդկանց շարժի և աշխատանքի սահմանափակումները, այն պարտավոր է առանց հապաղելու հանդես գալ նրանց անվտանգությունը ապահովող համարժեք գործողությունների ծրագրով, ոչ թե փորձի ողջ պատասխանատվությունը բարդել շարքային քաղաքացիների վրա՝ «ապակենտրոն պայքարի» մասին հեղհեղուկ հայտարարությունների անվան տակ։ Մինչև այդ յուրաքանչյուրիդ կոչ եմ անում ձեր ձեռքը վերցնել ձեր անվտանգությունը, որքան էլ որ ծանր, տհաճ և անհարմար լինի, չթուլացնել զգոնությունը, և առավելագույնն անել՝ պաշտպանելու ձեր ու ձեր հարազատների առողջությունը։ Առողջ ե՛ղեք, անփորձանք։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>