ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Փաշինյանը կանցնի՞ իր կադրային քաղաքականության «ռուբիկոնը»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ակտիվացել են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների եւ ԱԺ պատգամավորների՝ մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները։ 

Դրան զուգահեռ՝ գնալով շատանում են խոսակցությունները իշխանական թիմում առկա հակասությունների մասին: Ճիշտ է՝ նման տեղեկություններ շրջանառվում են պարբերաբար, սակայն, դատելով մամուլում տեղ գտած տեղեկություններից, այս անգամ խոշոր կադրային փոխատեղումներ են սպասվում

Իսկ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ հենց այս փուլում։ Եթե հիշում եք, Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերներից մեկում հայտարարեց, թե իրենք մտադիր են մաքրել պետական կառավարման համակարգը, քանի որ այնտեղ աշխատում են նախկինների համախոհներ, ովքեր փորձում են սաբոտաժ կատարել ներկայիս իշխանության նկատմամբ։

Ըստ նրա, շանսը չարաշահած մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից։ Եվ առաջին անգամ չէ, որ Փաշինյանը դժգոհում է պետական կառավարման համակարգի աշխատանքից։ 

Նա ամիսներ առաջ եւս հայտարարել էր, թե պետական կառավարման համակարգն իրենց դիմադրում է, սակայն վարչապետի այս վերջին հայտարարությունը խորհրդանշական է այն առումով, որ մենք ներկայումս գտնվում ենք արտակարգ դրության իրավական ռեժիմում, թեկուզ սահմանափակումները թուլացրած։

Թվում էր, թե Փաշինյանը պետք է զերծ մնա արտակարգ դրության պայմաններում կադրային խոշոր տեղաշարժեր կատարելու հարցը առաջնահերթ համարելուց, քանի որ ներկա փուլում Հայաստանը չտեսնված քանակի խնդիրների մեջ է մխրճվել՝ կորոնավիրուսի համավարակի տարածումից սկսած, տնտեսական ճգնաժամով վերջացրած։ 

Եվ սրա հետ մեկտեղ սպասվում է, որ գործազրկությունն առաջիկայում անասելի չափերի է հասնելու։

Սակայն հարցը ավելի խորքային դիտարկելու դեպքում կարող ենք նշել, որ արտակարգ դրությունից հետո տեղի ունեցող կադրային փոփոխությունները որոշակի արձանագրումների արդյունք են։ 

Առաջին հերթին Փաշինյանը սկսել է գիտակցել, որ արտակարգ դրության ավարտից հետո հանրային դժգոհությունների նոր պիկ է տեղի ունենալու, քանի որ տնտեսության ժամանակավոր դադարի եւ արտաքին առեւտրային գործընկեր երկրներում տեղի ունեցող զարգացումները պայմաններ են ստեղծել, որպեսզի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի բարդանա, ինչն այսօրվա պայմաններում կառավարությունն ի վիճակի չէ կանխել։

Ուստի, որպեսզի թույլ չտա, որ դժգոհությունների նոր ալիքը իր դեմ ուղղվի, Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպիսի քայլերի դիմել, որոնց միջոցով կարող է հույսեր ներշնչել հանրությանը, ինչը եւ անելու է՝ սեփական տնտեսական եւ քաղաքական ձախողումները (քանի որ պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում Հայաստանի կորուստները կարող էին այս ընթացքում ավելի քիչ լինել) քողարկելու նպատակով կադրային փոփոխությունների գնալով։ Իսկ ձախողումների հիմնական մեղքը կբարդվի քավության նոխազ դարձած պաշտոնյաների վրա։ 

Պետք է ընդունենք, որ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը երբեք էլ չի փայլել։ Վերջինս բարձր պաշտոններում նշանակեց մեծ թվով անփորձ երիտասարդների, որոնք անգամ պատկերացում չունեին պետական կառավարման համակարգից։ Սա մի կողմից բերեց նրան, որ պետական կառավարման համակարգի որոշ ուղղությունների գործունեությունը դարձավ հախուռն եւ իրավիճակային։

Իսկ մյուս կողմից՝ առանձին հիմնարկների կամ գերատեսչությունների ներսում խմորումներ սկսվեցին։ Երբ այդ կառույցների ներսում տարիների փորձ ունեցող պրոֆեսիոնալ աշխատողների ղեկավար է նշանակվում ինչ-որ անփորձ երիտասարդ, ապա այդ աշխատողների մոտ դիմադրություն է առաջանում ոչ պրոֆեսիոնալ ղեկավարի նկատմամբ։

Եվ այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանը հնարավորություն ունի արտակարգ դրության ավարտից հետո բացառապես պրոֆեսիոնալներից բաղկացած հակաճգնաժամային թիմ ձեւավորել, որի աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել ճգնաժամն արագ ու անցնցում հաղթահարելու համար։ Սակայն հարց է, թե Փաշինյանը կօգտվի՞ այդ հնարավորությունից, թե՞ ինչպես միշտ իր նշանակումները կհիմնվեն միայն քաղաքական նպատակահարմարության վրա։ Շատ փորձագետների համոզմամբ՝ երեւի թե երկրորդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>