ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Ինչ սպասել դատավոր Դանիբեկյանի` մայիսի 8-ի որոշումից

Մայիսի 8-ին գրեթե երկու ամիս ձգձելուց հետո տեղի կունենա մարտի 1-ի գործով նիստը։ Նիստն անվերջ ձգձգվում էր մինչ համաճարակը, անհիմն կերպով ձգձգվեց նաև արտակարգ դրության ժամանակ։ Ակնհայտ է, որ դատարանը չուներ ուղղակի ցուցում վերանայել կալանքի հարցը, կամ ուներ հակառակ ցուցումը, այդ իսկ պատճառով դատավոր Դանիբեկյանը երկար ժամանակ անհետացել էր։ Սակայն, երբ խոսքը արդարադատության և իրավական համակարգի անխափան գործունեությանն է վերաբերում, շատ փոքր խնդիր է դառնում կոնկրետ դատավորի խնդիրները։ Հատկապես, եթե դա համաճարակային իրավիճակում է և այլոց կյանքին ու առողջությանն է վերաբերում։ Մայիսի 8-ին դատավոր Դանիբեկյանը հնարավորություն ունի կայացնել որոշում՝ առաջնորդվելով օրենքի պահանջով և միջազգային սկզունքներով ու չափորոշիչներով, և ոչ թե քաղաքական պատվերով։

1. Դատարանը պետք է վերջապես անդրադառնա Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջնորդությանը։ Նրանցից յուրաքանչյուրն իրենց բացառիկ ավանդն են ունեցել մեր պետության զարգացման տարբեր փուլերում։ Նախկին վարչապետերի երաշխավորության անտեսումը կդիտարկվի արհամարհանք մեր պետականության հանդեպ։

2. Դատարանը չպետք է անտեսի միջազգային կազմակերպությունների մոտեցումները, սկզբունքներն ու կոչերը՝ ուղղված համաճարակի պայմաններում քրեակատարողական հիմնարկներում գտնվողների իրավունքների պաշտպանությանը։ Միջնորդությունները քննելիս դատավոր Դանիբեկյանը պետք է իր որոշումների հիմքում դնի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքները՝ Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում։ Սկզբունքների շարքում գլխավոր շեշտը դրվել է այն փաստի վրա, որ բոլոր համապատասխան մարմինների կողմից պետք է ջանքեր գործադրվեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ։ Սկզբունքների պարտադիր կիրառելիության մասին հայտարարել է նաև ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը` կոչ անելով անդամ երկրներին պաշտպանելու կալանավայրերում գտնվող անձանց իրավունքները պանդեմիայի ընթացքում: Ավելին, դատավոր Դանիբեկյանը պետք է նաև հաշվի առնի ՄԱԿ-ի կառույցների կողմից ընդունված մի շարք փաստաթղթեր, օրինակ՝ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված «Միջգործակալական հարցերով մշտական հանձնաժողովի միջանկյալ ուղեցույցը COVID-19-ի վերաբերյալ. Ուշադրություն ազատությունից զրկված անձանց վրա»: Տարբեր պետություններում ՔԿՀ-ներում գտնվող բազմաթիվ անձանց ազատել են կալանքից՝ բացառելով խտրականությունը։ Հիմա հերթը Դանիբեկյանինն է։ Նա պետք է անդրադառնա կալանքի խնդրին՝ հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված ակնհայտ ռիսկային չափանիշները՝ առողջական վիճակով պայմանավորված հոսպիտալացումը, ոչ վաղ անցյալում իրականացված վիրահատությունը, տարիքը։

3. Դատավոր Դանիբեկյանը հնարավորություն ունի ապացուցել, որ ի պատասխան «վնգաստացող» անվանարկման դատավորը առաջնորդվում է մասնագիտական և մարդկային բարձր արժանապատվությամբ։ Սա է միակ ճանապարհը. գործել օրենքի և օրինականության շրջանակներում։ Իսկ եթե նա հերթական անգամ շարժվի անօրինականության ճանապարհով, ապա դա վաղը պարզապես կկանգնեցնի պատասխանատվության առաջ։ Մայիսի 8-ի որոշմամբ է պայմանավորված, թե ինչպիսին կլինի հասարակական մթնոլորտը. առաջին պլանում կլինի ներքին թշնամանքը, կրկին ճամբարների, ատելության և ներքին պառակտման խորացումը, թե կլինի բանաձև՝ ներքին հաշտեցման, ինչը զարգացման և առաջ գնալու միակ տարբերակն է։

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>