Հալեպը հրթիռակոծվել է
Սիրիայի ՀՕՊ ուժերը հետ են մղել Հալեպ քաղաքի ուղղությամբ հարձակումը: Այս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
Հրթիռները դիպչել են սիրիական ռազմական պահեստներին, որոնք տեղակայված են եղել արվարձանի հարավարևելյան հատվածում, հայտնել է սիրիական բանակի հրամանատարությունը:
Ավելի վաղ ՍԱՆԱ-ն հայտնել էր, որ իսրայելական օդուժը հարձակում է գործել Հալեպի գիտահետազոտական կենտրոնի վրա:

