Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը դեմ է արտահայտվել միասեռ ամուսնություններին և մեղադրել հակառակորդներին իր ձայնը «լռեցնելու» փորձի համար
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը կրկին դեմ է արտահայտվել միասեռ ամուսնություններին և հակառակորդներին մեղադրել իր ձայնը «լռեցնելու» փորձի համար, գրում է Daily Mail պարբերականը՝ հավելելով, որ այս մասին հայտնի է դարձել Գերմանիայում երկուշաբթի լույս տեսած Հռոմի նախկին պապի կենսագրականում: Փոխանցում է Tert.am-ը:
Չնայած 2013 թվականին Հռոմի պապի պաշտոնից հեռանալուն՝ Բենեդիկտոս 16-րդը, որի իրական անունը Յոզեֆ Ռաթցինգեր է, չի դադարել սոցիալական բանավեճերին մասնակցելուց, իսկ նոր կենսագրականում միասեռ ամուսնությունների դեմ նոր «պայքար» է առաջարկել։
«Մեկ դար առաջ միասեռ ամուսնության մասին խոսելն անհեթեթություն կլիներ, իսկ այսօր դրա դեմ հանդես եկողներն օտարվում են հասարակությունից»,- նշել է 93-ամյա Ռաթցինգերը և հավելել, որ նույնը վերաբերում է հղիության արհեստական ընդհատումներին և լաբորատորիաներում մարդկային կյանք ստեղծելուն։
Բենեդիկտոս 16-րդն ազգությամբ գերմանացի առաջին պապն է եղել վերջին հազար տարիների ընթացքում։ Պաշտոնաթող է եղել 2013 թվականի փետրվարի 28-ին։