Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ Ակնհայտ է, որ ՌԴ-ն ծափողջույններով չէր ընդունելու Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը․ քաղաքագետ. Տեսանյութ «Սկանդալային դրվագ». Զատուլինը հայտարարեց, Հռոմի ստատուսի պատճառով, Հայաստանի հետ «դաշինքի» խզման մասին
29
Նիկոլ Փաշինյանի 11 հռչակված նպատակները և նրանց ճիշտ հակառակ արդյունքները Վաղը Նիկոլ Փաշինյանը կմիացնի Հայաստանին հերթական հակառուսական միջոցառմանը. Հետևանքները կզգան մեր երկրի մայրերն ու արցախցիները Արցախում կասկածներ ունեն, որ գործում է Բաքու-Երեւան, ավելի ճիշտ՝ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածություն ՌԴ-ն զգուշացրել է Հայաստանին Հռոմի ստատուտին միանալու ծայրահեղ բացասական հետևանքների մասին. ՌԴ ԱԳՆ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին Պատերազմ Արցախում
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ «ԵՐԲ Պուտինին կալանավորեն, դուք պատրաստ կլինե՞ք ստանձնել նրա պաշտպանությունը» Հերթական չբացահայտված գործը մնաց դարակում.... Աստղիկ Ավետիսյանը՝ որդուն ծեծի ենթարկելու գործի մասին Լարսը բաց է Սա հլը դեռ սկիզբն է Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից Հասմիկ Խոջյանն առաջին անգամ ցույց է տվել դստեր դեմքը՝ ներկայացնելով ֆոտոշարք «Տենց ըլնի՝ կորած ենք». արկտիկական ցուրտ հոսանքներ են Հայաստան գալիս. Տեսանյութ Թշնամին մեզ հետ ավելի անկեղծ է խոսում, քան մեր իշխանությունը. Թևան Պողոսյան. Տեսանյութ Արտակարգ պատահար «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Այս փորձանքի հեռացման հարցը մեզ համար ճակատագրական է դառնում Ալիևը մարդ է ուղարկում Լաչին և բամբասում է ՄԽ-ից. Բաքուն չի պատրաստվում հեռանալ «շահեկան դիրքերից». Տեսանյութ 24 ժամ ջուր չի լինի Պուտինին ձերբակալողների թեմայով. Ուրեմն գոյություն ունի «պրովոկատոր այծ» կամ «Հուդա այծ» երևույթ Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի ՔՊ-ի աչքը լույս. Աֆղանստանում կանեփն արգելվել է Հռոմի ստատուտին միանալը՝ պատուհաս ՔՊ-ականների համար Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ինչ որոշում ունի ՔՊ-ն Արցախում ներքաղաքական զարգացումներ չեն լինի «Միասին» շարժումը ապրիլի 4-ին ԱԺ-ի դիմաց ակցիա կանցկանի Եվ կրկին ամեն ինչ դառնում է մեզ ու բարբարոս թշնամուն. պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք. Վարդան Ոսկանյան Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումն ավարտվեց Կարևորը՝ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշումից «Հայաստանի անվտանգային միջավայրը դարձրել են ականապատ դաշտ». Արտակ Զաքարյան Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար. ՀՀԿ Ֆիզկուլտ ինստիտուտում ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին Արցախում հայերի պաշտպանվածությունը պետք է լինի միջազգային ուշադրության կենտրոնում․ Արմեն Ռուստամյան. Տեսանյութ

Անկանխիկ վճարումների գործընթացի մեկնարկը՝ չհաշվարկված և անպատրաստ․ Հռիփսիմե Ստամբուլյան

Հռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Կանխիկի շրջանառության կրճատումը դրական է և անհրաժեշտ՝ ստվերի դեմ պայքարի, տնտեսական, ֆինանսական անվտանգության բարձրացման հնարավորություններով պայմանավորված: Ինքս էլ շատ եմ կարեւորում անկանխիկի անցումը , մինչդեռ բարեփոխումը պետք է իրականացվի այնպես, որ հերթական անգամ չստեղծվի տնտեսվարողների և քաղաքացիների գլխին կախված նոր մահակի տպավորություն:

Տեխնիկական ապահովության խնդիրներ

Տնտեսվարողը ոչ վաղ անցյալում նոր սերնդի ՀԴՄ սարքավորումների գնման պարտադրանքից հետո կանգնել է անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի լրացուցիչ ակտիվացման հարցի առաջ: Չնայած ԿԲ-ն հայտնել է (օրենքի ուժի մեջ մտնելուց օրեր առաջ) հայաստանյան երկու բանկի կողմից այդ գործընթացն ապահովելու պատրաստակամության մասին, բայց, ըստ երևույթին, այս գործընթացը պատշաճ վերահսկողություն չունի, քանի որ կան դժգոհություններ, որ բանկերն այդ գործընթացի դիմաց դնում են նախապայմաններ. օրինակ՝ ինչ-որ շրջանառությունից պակաս լինելու դեպքում ֆիքսված միջնորդավճարի պայման են ներկայացնում:

Բանկային միջնորդավճարները՝ հարված փոքր և միջին բիզնեսին ու քաղաքացուն

Անկանխիկ միջոցներով գործարքների իրականացումը ենթադրում է յուրաքանչյուր գործարքից միջնորդավճար բանկերին՝ սկսած 1,5%-ից ընդհուպ մինչև 4,5 – 5%:

Շղթայաբար բարձրանալու են ապրանք-ծառայությունների գները: Բայց սա միայն երևացող հատվածն է: Իրականում այս ողջ գործընթացից մեծ շրջանառություն ունեցողների կողքին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են պարզապես դուրս մղվել շուկայից: Սխեման պարզ է՝ տնտեսվարողի շահույթը նվազելու է, քանի որ եկամուտների ավելացման համար տնտեսական ներկայիս իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ, մինչդեռ ծախսն այսպիսով ավելանում է:

Հարկային եկամուտների աճի հնարավորություն

Օբյեկտիվորեն կա հարկային եկամուտների աճի ակնկալիք, ինչն անշուշտ դրական է: Բայց դրա դրական արդյունքը միջին վիճակագրական քաղաքացին պետք է զգա հետադարձ ազդեցությամբ: Երբ այս ամենի ներքո թոշակների, նպաստների կամ նվազագույն աշխատավարձի բարձրացումը նախատեսվում է ընդամենը մի քանի հազար դրամով, այնինչ պետական պարգևավճարների, անհարկի ծախսերի, ըստ այդ պահին քաղաքական պատեհության այս կամ այն ոլորտի պետական պաշտոնյաների աշխատավարձերի աճը անգամներով է ավել, ստացվում է, որ քաղաքացին կարող է տուժել՝ վճարելով ավելի շատ, իշխանության նեղ անձնական և քաղաքական ամբիցիաների բավարարման համար: Մյուս հետադարձ խողովակը՝ տնտեսությունում արդյունավետ կապիտալ ծախսերի կատարումն է: Այստեղ մենք ունենք վստահության սուր ճգնաժամ, որի պատճառն ու մեղավորն այս իշխանությունն է:

Բանկերի շրջանառու միջոցների ավելացման հնարավորություն

Բանկերն այսպիսով ունենում են շրջանառու կուտակված միջոցներ, ինչն օրինակելի պարագայում, կրկին հետադարձ խողովակներով դեպի տնտեսություն և անհատներ ֆինանսավորման հասանելիության մեծացում է ենթադրում: Ակնկալե՞լ այս իրականությունում նման զարգացումներ, թե՞ սա կլինի պարզապես բանկային համակարգից տնտեսության կախվածության էլ ավելի մեծացում. թողնում եմ յուրաքանչյուրիդ գնահատմանը:

Ամփոփելով` օրենքի դրական ու բացասական կողմերը.

1. Ստվերի կրճատման, լրացուցիչ հարկահավաքման հնարավորություն,

2. Նպաստ բանկային շրջանառու միջոցների ավելացմանը,

3. Ֆինանսական, տեխնիկական խնդիրներ տնտեսվարողների համար,

4. Մրցակցային խնդիրներ փոքր և միջին բիզնեսի համար,

5. Ապրանք-ծառայությունների շղթայական թանկացում,

6. Բանկերից ու բանկային միջնորդավճարներից տնտեսության կախվածության մեծացում:

Բարեփոխումը, հատկապես սոցիալ-տնտեսական խիստ խոցելի իրավիճակում, գոնե սկզբնական փուլում պետք է կրի խրախուսող, ոչ թե պատժիչ բնույթ: Հակառակ դեպքում և՛ տնտեսվարողի, և՛ քաղաքացու համար պարզապես ավելանում են դժվարություններն՝ իրենց ավելի խորքային հետևանքներով:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan