Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
23
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Մայիսի 8-ին նշանակելով ՀՀ 2-րդ նախագահի դատը Փաշինյանն ուզում է դատել նաև Շուշիի ազատագրման գաղափարը

Ինչպես հայտնի է պատմության զարգացման մեջ սիմվոլները նույնպես մեծ նշանակություն ունեն:

Օրինակ մայիսի 9-ը ռուսների համար «Մեծ հաղթանակի» օր է համարվում, և այդ օրը նրանք նշում են`  որպես սրբություն: Ինչպես նաև ամերիկացիների համար անչափ կարևոր է հուլիսի 4-ը, իսկ ֆրանսիացիների համար`  հուլիսի 14-ը Բաստիլիայի գրավվման օրը:

Մեզ համար նույնպես կան նշանակալի օրեր`  սեպտեմբերի 21-ը, մայիսի 28-ը և վերջապես մայիսի 8-ը:

Այս վերջին օրը հայ ժողովորդի համար նշանակալից էր նրանով, որ Շուշիի ազատագրումը վճռական նշանակություն ունեցավ Ղարաբաղի ընդհանուր ազատագրման համար առնվազն հոգեբանական տեսանկյունից:

Բացի այդ Շուշին առաջին քաղաքն էր, որ հայերը ազատագրեցին իրենց պատմության վերջին 100 տարվա ընթացքում:

 Ինչքան որ նշանակալից է այդ օրը հայերի համար, նույնքան կարևոր է այդ օրը մեր հակառակորդների համար, բայց բոլորովին հակառակ իմաստով:

Եթե մեզ համար այդ օրը տոն է, ապա մեր հակառակորդների համար խնդիր է այդ տոնը վարկաբեկել: Հասկանալի պատճառներով մեր հակառակորդները չեն կարող դա անել ուղիղ եղանակով: Բացի  այդ  տոնը պետք է վարկաբեկել ծագումով հայերի ձեռքերով: «Յան» ավարտ ունեցող ազգանունով մարդու կողմից այդ օրը ծաղրելը ավելի մեծ ազդեցություն կարող է թողնել հայ երիտասարդի վրա:

Պատկերացրեք, որ մայիս 9-ին մարշալ Ժուկովին, կամ Կոնևին դատեին, ինչ- որ այլ գործի պատճառով:

Այդպիսի բան պարզապես չէր կարող լինել, քանզի ռուսների համար դա կլիներ սրբապղծություն: Դրա համար էլ այդ ժողովուրդն ունի պետականության մոտ 1000 տարվա պատմություն:

Վերջին երկու տարվա ընթացքում փաշինյանական իշխանությունը փորձեց ամեն ինչ անել, որպեսզի հայ հիասթափվի սեփական պետությունից:

Ընդ որում Փաշինյանն այս հարցում փորձում էր օգտագործել Լենինի մարտավարությունը:

Լենինը 1918-ին հայտարարեց «превратим войну империалистическую в войну гражданскую»: Նպատակը համոզել ռուս գյուղացուն, որ իր կյանքի գլխավոր թշնամին ոչ թե օտարներն են, գերմանացիները, ճապոնացիները, այլ սեփական երկրի «թալանչիալան» դասակարգի ներկայացուցիչներն են: Պետք է նշել, որ 1918-ին դա նրան հաջողվեց:

Այսօր Փաշինյանն ուզում է կրկնել Լենինի մարտավարությունը բառից բուն իմաստով: Նա փորձում է համոզել սեփական քաղաքացիներին, որ իր գլխավոր թշնամին ոչ թե Ադրբեջանն է, այլ ՀՀ 2-րդ նախագահն է, Արցախի մյուս հերոսներն են: Նրանց վրա «կարելով» «հանցագործի» պիտակը Փաշինյանն ուզում է, այսպես կոչված «օվերտոնի պատուհանի» բացման եղանակով ցույց տալ հայաստանցուն, որ ինքը` քաղաքացին, տուժում է «Շուշիների» պատճառով, Ղարաբաղի պատճառով, քանզի դրանք այն հարթություններն են որտեղ կայանում են արցախյան հերոսները: Փաշինյանին դա անհրաժեշտ է, որպեսզի նա կարողանա իրականացնել իր հոգևոր հոր՝ Տեր-Պետրոսյանի վեղեմի ծրագիրը  համաձայն որի «հայաստանցի Սերգոն լավ չի ապրի, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»:

Փաշինյանն հրապարակավ չի կարող կրկնել Տեր-Պետրոսյանի վերը նշված թեզը, քանզի դրա արդյունքում նա կարող է կորցնել իր իշխանությունը: Այդ իսկ պատճառով էլ նա փորձում է գնալ հերոսական սիմվոլների փչացման ուղղիով:

Հենց դրա պատճառով է ՀՀ 2-րդ նախագահի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի դատը նշանակվել հենց մայիսի 8-ին:

Բայց պետք է նշել, որ այստեղ միայն Նիկոլ Փաշինյանն մեղավոր չէ: Եթե հանրության կողմից հանդուրժվում է այս ամենը, ապա հանցակից է դառնում Փաշինյանի հետ նաև իրեն աջակցող շարքային քաղքենին:

1998-ին, երբ մի հայտնի գործիչ սպառնաց Ռոբերտ Քոչարյանին ուղարկել Հաագայի դատարան, իբր Ղարաբաղում  ադրբեջանցիներին  կոտորելու համար, դա դեռ հասկանալի էր: Նա դրանով փորձում էր փրկել իր թալանածը և սպառնում էր, որ, եթե իրեն փորձեն դատեն, ապա նա միջազգային ատյաններում բառից բուն իմաստով ազգային դավաճանությամբ կզբաղվի: Ինչպես հայտնի է այն ժամանակ սույն խնդիրը բարեհաջող «փակվեց», իսկ հայ ժողովուրդը փրկվեց համաշխարհային խայտառակությունից:

Այսօր նույն դրսի շրջանակները փորձում են շարունակել իրենց էքսպերիմենտը, թե ինչ աստիճանի է բթացված հայ հանրության գիտակցությունը:

Մայիս 8-ի դատը հենց այս շարքից է, որն անկախ հանգամանքներից, երբեք չի մոռացվելու և հատուցումն դրա դիմաց շատ ցավոտ է լինելու:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>