Երկու երեխաների հետ ինքնասպանություն գործած տղամարդը ՌԴ ԶՈՒ նախկին սպա էր, այստեղ զինվորական թոշակ էր ստանում, ֆինանսական ոչ մի խնդիր չուներ. հարևաններ. Տեսանյութ
Տեսել եմ շենքի բակում ընկած էին, սավանով արդեն փակել էին: Նորմալ ընտանիք են եղել, բակում իրենց անունը չի լսվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առավոտյան երեխաների հետ ինքնասպանություն գործած տղամարդու հարևան Սպարտակ Մխիթարյնանը:
Հարավարևմտյան թաղամասի 91 շենքի 9-րդ հարկից մոտ 40-ամյա տղամարդը նախ մի երեխային է գցել, ապա ինքն է մյուսին գրկած ցած նետվել պատուհանից:
Մինչև իրավապահները կգտնեն իրական պատճառը, հարևանները դրա մասին չեն էլ կարող ենթադրել, իրենց խոսքով՝ պատճառները բացակայում են:
«Ոչ մի սոցիալական խնդիր չեն ունեցել, ոչ մի հոգեկան խնդիր: Չգիտեմ ինչի էսպես եղավ, գումարային խնդիր էլ չի ունեցել, անգամ եթե ունենար, սա անելո՞ւ բան էր»,- ասաց հարևաններից մեկը:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում:

