Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
21
Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ»

Կա՛մ Նիկոլը պետք է հեռանա Հայաստան-Արցախից, կա՛մ Հայաստան-Արցախն՝ աշխարհի քարտեզից

Միքայել Մինասյանին Նիկոլն այդպես էլ փաստորեն չարձագանքեց, Նիկոլը չարձագանքեց նաև ո՛չ Լավրովին, ո՛չ իրեն՝ հայ հանրության հետ անկեղծ լինելու նույնիսկ ադրբեջանական կոչերին։ Ինչ-որ տեղ սպասելի էր այս իմաստով նրա լռությունը՝ կարող էին արտահոսել գաղտնալսումներ՝ ուղղակիորեն իր մեղքն ապացուցող, իսկ Արցախյան դավադիր բանակցությունները հավերժ գաղտնի պահելն անհնար է։

Սակայն ի՞նչ են մտածում իրավապահները՝ ԱԱԾ-ը, Դատախազությունը, մի՞թե չգիտեն, չեն գիտակցում պարզագույն ճշմարտությունը՝ ոչինչ, հատկապես որևէ իշխանություն հավերժ չէ ու չի կարող լինել, հակառակ դեպքում իրենք չե՞ն դառնում արդյոք Նիկոլի հանցակիցը, մի՞թե Նիկոլի՝ ոչ հայանպաստ գործունեությունը կանգնեցնելու ունակ մարմինների գոյության բնազդը ևս բթացել է։

Ավելին՝ իրավապահ համակարգը լռել է ՀՀ-ում իշխանության բռնազավթման, Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող հեռախոսային արդարադատության, նրա՝ երկրորդ անգամ ազատության մեջ հայտնվելուց հետո դատարանների շրջափակման օպերացիայի, Նիկոլի՝ իր բարեկամի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին քննիչին ցուցում տալու ու էլի այլ աղաղակող առերևույթ հանցագործությունների ժամանակ։ Հնարավոր է՝ տարաբնույթ շանտաժների ու սպառնալիքների գործադրմամբ է Նիկոլն ապահովում իրավապահ համակարգի՝ իր անիրավ, հաճախ անբարո գործունեության նկատմամբ լռությունը, վերջապես ներկայիս «սրտի դատախազը» երեկվա «քուանշված թալանչին» է, Նիկոլի ներկայիս կամակատարները երեկվա «կոռումպացված, վնգստացող» դատավորներն են ...

Տևական ապօրինի դադարից հետո երեք օրից վերստին մեկնարկող Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործն, անշուշտ, ոչ միայն «Թավշյա Հայաստանի», այլև Երրորդ Հանրապետության կենտրոնական գործն է, որի հետ ուղղակիորեն, թե անուղղակիորեն պայմանավորված են ներքին ու արտաքին քաղաքականությունում ընթացող բոլոր գործընթացները։

Առաջնային խնդիրն այդ գործի առջև դրված՝ Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով անազատության մեջ պահելն է՝ բացի ունեցած հեղինակությունից, կամքից, հակապետականության ձեռքը նախկինում բազմիցս բռնած լինելուց, Քոչարյանն այժմ էլ ի սկզբանե հայտարարել է՝ պետք լինի, գալու է, նստի ու պայքարի մինչև վերջ, հետո բանաձևել «Կոնսենսուս -1»֊ն՝ ըստ էության իրավիճակից դուրս գալու միակ ուղին, ուրեմն իշխանության համար կարևորագույն վտանգը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Երկրորդ Նախագահն է։

Միքայել Մինասյանի վերջին ուղերձը հստակ հաղորդում է հանցագործության մասին, Լավրովի հայտարարությունն ուղղակի ապացույցն է՝ Արցախի նկատմամբ իրականացվում է հակապետական քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանի դեմ սանձազերծված «արդարադատությունը» շուրջ երկու տարի է՝ ամենօրյա ռեժիմով բացահայտ խախտում է իրավական ու բարոյական ամեն նորմ, ստեղծված իրավիճակում կա՛մ իրավապահ համակարգը պետք է քաջություն գտնի իր մեջ ու հանուն Հայաստան-Արցախի՝ հեռացնի Նիկոլին իշխանությունից, կա՛մ Նիկոլն ինքը պետք է գիտակցի՝ սեփական գահավիժմամբ անդունդն է գլորում նաև հայի մեծագույն ձեռքբերումը՝ Պետականությունը Հայոց ու ժամ առաջ հանդես գա հրաժարականով։

Այս երկու տարբերակների իրականացման համար էլ առավել քան պարտադիր է հզոր, կոնսոլիդացված, Նիկոլի հրաժարականի պահանջի շուրջ միավորված միասնական ընդդիմություն, իսկ առաջիկա դատաքննությունն ու Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը գուցե վերջին հնարավորությունն է կանգնեցնելու հսկայական թափ հավաքած ամենակուլ պետականակործան թափանիվը։

Կա՛մ Նիկոլը պետք է հեռանա Հայաստան-Արցախից, կա՛մ Հայաստան-Արցախն՝ աշխարհի քարտեզից։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>