ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Դատավոր Դանիբեկյանի պարտականությունները միջազգային փաստաթղթերով. Սարգիս Գրիգորյան

GPARTNERS իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյանն իր հոդվածում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով տեղին ունեցած զարգացումներին.

«Տևական ժամանակ է՝ Մարտի 1-ի գործով տեղի չեն ունենում որևէ դատավարական գործողություններ՝ չնայած, որ պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունները պետք է քննության առնվեին անհապաղ։ Իհարկե, այստեղ թերացել են թե՛ Բարձրագույն դատական խորհուրդը և թե՛ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը` յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում։

Այս պահին այդ խախտումները դնելով մի կողմ՝ պետք է նշել, որ դատավոր Դանիբեկյանն է այն բացառիկ իրավասու անձը, ով արտակարգ դրության պայմաններում ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենա իր պարտականությունների անկախ և անաչառ կատարմանը՝ զերծ մնալով խտրականության դրսևորումներից։ Այս սկզբունքները ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերում, մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի (արտակարգ դրություն) կիրառման պրակտիկայում։

Վերջերս միջազգային համայնքը նույնպես ընդունեց բացառիկ իրավական փաստաթղթեր՝ կոչ անելով անդամ երկրներին անհապաղ քայլեր ձեռնարկել բանտարկյալների իրավունքները Եվրոպայում պաշտպանելու համար:

Քննելիս միջնորդությունները դատավոր Դանիբեկյանը պետք է իր որոշումների հիմքում դնի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքները՝ Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում։

Տվյալ պարագայում՝ փաստաթղթի 5-րդ կետի համաձայն՝ մոտ անձնային կոնտակտը նպաստում է վիրուսի տարածմանը, համապատասխան բոլոր մարմինները պետք է գործադրեն հստակ ջանքեր՝ անցնելու ազատազրկման այլընտրանքային տարբերակների։ Նման մոտեցման անհրաժեշտությունը առաջնային է և պարտադիր։ Դրանից բացի՝ իշխանությունները ավելի շատ պետք է օգտվեն մինչդատական կալանքի այլընտրանքներից, պատժի ժամանակահատվածի կրճատումից, վաղաժամ ազատումից և պրոբացիայից։

Ավելին՝ փաստաթղթի 6-րդ կետով ամրագրված է, որ առողջապահական խնամքի առումով անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ազատազրկված անձանց հատուկ կարիքներին, հատկապես խոցելի և/կամ ռիսկային խմբերին, մասնավորապես՝ 60-ից բարձր անձանց և արդեն իսկ որևէ հիվանդություն ունեցող անձանց։

Սկզբունքների պարտադիր կիրառելիության մասին հայտարարել է նաև ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը` կոչ անելով անդամ երկրներին պաշտպանելու կալանավայրերում գտնվող անձանց իրավունքները պանդեմիայի ընթացքում:

Ավելին, դատավոր Դանիբեկյանը պետք է նաև հաշվի առնի ՄԱԿ-ի կառույցների կողմից ընդունված մի շարք փաստաթղթեր, օրինակ՝ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված «Միջգործակալական հարցերով մշտական հանձնաժողովի միջանկյալ ուղեցույցը COVID-19-ի վերաբերյալ. Ուշադրություն ազատությունից զրկված անձանց վրա»:

2020թ. մարտի 25-ին Հանձնակատարը հորդորեց կառավարություններին և իրավասու մարմիններին արագորեն նվազեցնել մարդկանց թվաքանակը կալանավայրերում: Նա նաև նշեր էր, որ իշխանությունները պետք է լուծումներ փնտրեն ազատ արձակելու այն անձանց, ովքեր COVID-19-ի խոցելի խումբ են հանդիսանում, այդ թվում՝ տարեց կալավորները, տարբեր հիվանդություններ ունեցող անձինք:

Հանձնակատարը նաև նշել է, որ «Այժմ՝ առավել քան երբևէ, կառավարությունները պետք է բոլոր կալանավորված անձանց ազատ արձակեն՝ առանց բավարար իրավական հիմքի առկայության, ներառյալ՝ քաղբանտարկյալներին և այլ անձանց, ովքեր քննադատական կամ հակադիր կարծիքներ արտահայտելու պատճառով կալանավորվել են»:

Այսպիսով՝ ևս մեկ անգամ հարկ է նշել, որ Ռոբերտ Քոչարյանը «քաղբանտարկյալ է…», որի հասկացությունը ամրագրված է 2012 թվականի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի թիվ 1900(2012) բանաձևում, քանի որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկումը իրականացվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների խախտմամբ և քաղաքական շարժառիթներով պայմանավորված։

Ավելին՝ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումն ակնհայտ անարդար դատաքննության արդյունք է, ինչը նույնպես ունի քաղաքական դրդապատճառներ»։

Աղբյուրը՝ panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>