Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել

Իշխանությունը քաղաքական ընդդիմախոսին քրեական գործիքներով լռեցնելու փորձ է կատարում․ այստեղ օբյեկտիվ քննության մասին խոսք չի կարող լինել․ փաստաբանը՝ Միքայել Մինասյանի գործի մասին

Իշխանությունը քաղաքական ընդդիմախոսին քրեական գործիքներով լռեցնելու փորձ է կատարում, և այստեղ օբյեկտիվ քննության մասին խոսք չի կարող լինել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբանական խմբի անդամ Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով Մինասյանի՝ որպես մեղադրյալ ներգրավվելուն։

Նրա խոսքով՝ քննչական մարմինը երկու տարի զբաղված էր երկրում այսօրվա իշխանության ցանկությունները կամ հանրությանը շեղելու համար որոշակի ամպագոռգոռ հայտարարություններ կատարելը իրականություն դարձնելու գործով:

Անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակի՝ Միքայել Մինասյանի՝ տարբեր ընկերություններում փայաբաժիններ ունենալու մասին ֆեյսբուքյան գրառմանը, փաստաբանն ասաց, թե այն կատարվել է իրավապահ համակարգի՝ վարչապետի և Կառավարության ցանկություններն ի կատար չածելու հետևանքով: «Վարչապետի մամուլի խոսնակը, որպես Կառավարության և վարչապետի դիրքորոշում, հայտնում է, որ տեղեկացված են փայաբաժինների մասին: Վարչապետի մամուլի խոսնակը շատ է ուշացել. այս քրեական գործը հարուցելու հիմքը եղել է այն, որ վարչապետը այդպիսի տեղեկություններ է ունեցել, և հարուցվել է քրեական գործ «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից հարկերից խուսափելու դեպքի առթիվ: Վարույթն իրականացնող մարմինն ամեն կերպ փորձել է այդ ՍՊԸ-ն կապել Մինասյանի հետ, բայց չի ստացվել, որովհետև դա օբյեկտիվ իրականությունից կիլոմետրերով հեռու է, և երկու տարի ապարդյուն փորձերից հետո գտել են հայտարարագրում լրացված ընդամենը սխալ թիվ, ինչի հիման վրա Միքայել Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ»,-ասաց նա՝ նշելով, թե սա առանձին գործ է, և կապ չունի «Սպայկա» ՍՊԸ-ի քրգործի հետ, հարուցվել է ապօրինի հարստացման դեպքի հետ կապված և միացվել է երկու տարի առաջ քննվող քրեական գործին:

«Մենք ամեն օր խոսում ենք այն մասին, որ երկրին ներդրումներ են պետք, սակայն վարչապետի մամուլի խոսնակը հստակ հայտարարում է, որ կառավարությունն ակնկալում է մասնավոր բիզնեսի վաճառքից ստացված գումարները ուղղել պետական բյուջե: Սա այլ կերպ, քան մասնավոր բիզնեսը խլելու օպերացիա, ես չեմ կարող բնութագրել»,-հավելեց Մինասյանի փաստաբանական խմբի անդամը՝ նշելով նաև, թե Կառավարությունը շատ սխալ ճանապարհ է ընտրել ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի հետ կապված:

Նրա խոսքով՝ այդ հայտարարություններն անելու համար ընտրվել է վարչապետի մամուլի խոսնակը, որպեսզի պատասխանատվության «սլաքները» նրա ուղղությամբ լինեն:

Ըստ Պողոսյանի՝ փաստաբանների միջնորդությունը՝ հարցաքննել երկու անձի, չի բավարարվել, ինչի պատճառն այն է, որ միակողմանի, ուղղորդված քննություն է: «Վարույթն իրականացնող մարմինը չի հարցաքննում նշված անձանց, որովհետև դրանով իր առջև դրած խնդրիը չի կարողանա իրականացնել, իսկ խնդիր է դրված այնպես անել, որ չհայտնվի Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը հերքող որևէ փաստաթուղթ»,-ասաց Պողոսյանը՝ նշելով, թե փաստաբանները դատարանին միջնորդում են կալանքի հարցը քննարկելիս հրավիրել տվյալ անձանց:

Դիտարկմանը, թե մեղադրանքն առաջադրվել է մարտի 17-ին, սակայն մինչև մարտի 22-ը որևէ գործողություն չի կատարվել, դա ինչո՞վ է պայմանավորված, փաստաբանը պատասխանեց.

«Մարտի 17-ին Երևան քաղաքում հերթապահ դատավոր էին Ավանի նստավայրի դատավորները, իսկ նրանք օբյեկտիվության շեմը պարտադիր ապահովում են: Մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ իրեն հարգող որևէ դատավոր իրեն թույլ չէր տա նման մեղադրանքի պարագայում խափանման միջոց կիրառել: Վարույթն իրականացնող մարմինը, դա շատ լավ գիտակցելով, սպասել էր 6 օր, փոխվել է հերթապահության ժամանակահատվածը, հերթապահ դատավորներ են դարձել Շենգավիթի նստավայրի դատավորները, և էլ կաշկանդված չեն եղել դատավոր ընտրել, և ամսի 23-ին անմիջապես կալանավորելու միջնորդությունը մուտքագրվել է դատարան, ինչը դատարանի նախագահի կողմից առձեռն մակագրվել է Արտուշ Գաբրիելյանին»,-ասաց նա՝ նշելով, թե այդ դատավորը հայտնի է ցանկացած իշխանության ժամանակ այդ իշխանությանը հաճո որոշումներ կայացնելով:

Փաստաբանը հայտնեց նաև, որ Միքայել Մինասյանի դեմ ցուցմունք չկա, և նա այս պահին Հայաստանում չէ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>