ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Ես` որպես Լոռու մարզպետ, դատապարտում եմ Գյուլագարակ համայնքի ղեկավարի անօրինական քայլերը․ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարություն է տարածել վերջին օրերին մարզի Գյուլագարակ համայնքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Հարգելի' հայրենակիցներ,

սիրելի' լոռեցիներ

Վերջին օրերին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները ինձ՝ որպես Լոռու մարզպետի, պարտավորեցնում են հանդես գալու հայտարարությամբ՝ ներկայացնելով Գյուլագարակ խոշորացված համայնքի համայնքապետ Մհեր Գեւորգյանի անօրինական գործողությունների ողջ շղթան:

Սույն թվականի ապրիլի 10-ին, ժամը 11.00-ին Գյուլագարակի համայնքապետարանի ֆեյսբուքյան հարթակով ուղիղ հեռարձակվել է Գյուլագարակ համայնքի ավագանու նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանը հանդես է եկել ավագանու առջեւ եւ ներկայացրել իր հրաժարականը: Վերջինս հրաժարականի վերաբերյալ դիմումը էլեկտրոնային փոստով ներկայացրել էր նաեւ Լոռու մարզպետարան: Սակայն հետագայում՝ ավագանու նիստից օրեր անց, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից Լոռու մարզպետարան է ներկայացվել համայնքի ավագանու 10.04.2020թ.-ի արտահերթ նիստի արձանագրության քաղվածքը, որտեղ, սակայն, օրակարգի մեջ առհասարակ ընդգրկված չէ համայնքապետի հրաժարականի վերաբերյալ հարցը:

Թե որքանով է կեղծված փաստաթղթի բովանդակությունը, պարզ կլինի առաջիկայում:

Ելնելով վերը շարադրված փաստերից՝ Լոռու մարզպետի կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանու՝ Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գեւորգյանի կողմից Գյուլագարակ համայնքի ավագանուն ներկայացված հրաժարականի վերաբերյալ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն կազմելուն եւ այդ արձանագրությունը ՀՀ Լոռու մարզպետին ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Բացի այդ, 29.04.2020թ.-ին Լոռու մարզպետի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ Լոռու մարզի դատախազ Գ.Մանուկյանին, որտեղ նշվել է՝ «հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունները, խնդրում եմ Գյուլագարակ համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի եւ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի գործողություններին ու ոչ իրավաչափ վարքագծին տալ իրավական գնահատական եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ»: Լոռու մարզպետի կողմից ներկայացված հայցը ՀՀ վարչական դատարանի կողմից ընդունվել է վարույթ եւ դատաքննության ավարտից հետո հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:

Այսօր տեղեկացել ենք, որ Մհեր Գեւորգյանի կողմից աշխատանքից ազատվել են Վարդաբլուր եւ Կուրթան բնակավայրերի վարչական ղեկավարները՝ Ռուսլան Օհանյանը եւ Նարեկ Նալբանդյանը: Հարկ է նշել, որ երկուսն էլ անօրինական են ազատվել աշխատանքից: Վարդաբլուրի վարչական ղեկավարը ներկայացրել է դիմում աշխատանքից ազատման վերաբերյալ, ինչին ի պատասխան հաջորդ օրը հետեւել է Մհեր Գեւորգյանի կարգադրությունը՝ Վարդաբլուրի վարչական ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին:

Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի նախաձեռնությամբ, սակայն նույն օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ կետի համաձայն աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այսինքն, Մհեր Գեւորգյանի կարգադրությամբ խախտվել է աշխատողի՝ Վարդաբլուր վարչական ղեկավարի իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ կետով: Վերջինս կարող է հետ վերցնել իր կողմից ներկայացված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում, որը դեռեւս չի սպառվել: Ինչ վերաբերվում է Կուրթան բնակավայրի վարչական ղեկավարին, ապա այստեղ նույնպես Մհեր Գեւորգյանի կողմից արձակված կարգադրությունը ոչ իրավաչափ է հետեւյալ պատճառաբանությամբ: Որպես իրավական հիմք՝ կարգադրության մեջ նշված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը, այն է՝ «աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում»:

Ներկայացնում եմ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 122 հոդվածը, որը հստակ մեկնաբանում է, թե որ դեպքերում կարելի է լուծել պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ.

«1. դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետեւանքով գործատուն կրել է նյութական վնաս.

2. ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք. 3. հրապարակել է պետական, ծառայողական, առեւտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը»: Եվ հրատապության կարգով ու բովանդակալի պատասխանի ակնկալիքով հարց է առաջանում՝ վերը նշված կետերից ո՞րն է խախտել Կուրթան բնակավայրի վարչական ղեկավարը:

ՀԳ. Վերջին 20 օրերին Գյուլագարակում կատարվող զարգացումները գալիս են եւս մեկ անգամ վերահաստատելու իմ մոտեցումը տասնամյակներով ճնշումների ու անձնական շահի մոլուցքով առաջնորդված համայնքապետի նկատմամբ: Այլեւս անցել են ճնշումների, բռնությունների, ահուսարսափ տարածելու մեխանիզմով, կաշառելով ու հարայ-հրոցով հարցեր լուծելու ժամանակները: Իշխանությունն այլեւս ժողովրդինն է, ով արժանի է ունենալ աշխատող ու ջանացավ համայնքապետ, ով սեփական ունեցվածքն ու կալվածքները շարունակաբար ընդլայնելու ու սոցիալական աջակցության ու արտոնությունների տեսքով չնչին գումարներով բնակչության առաջ աչքակապություն անելու փոխարեն իսկապես կլծվի արդար, ազնիվ ու ստեղծագործ աշխատանքի:

Ես՝ որպես Լոռու մարզպետ, դատապարտում եմ Գյուլագարակ համայնքի ղեկավարի անօրինական քայլերը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>