300,000 դրամի պարգևատրում՝ Մեծ հայրենականի 287 վետերանի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ՝ հայ վետերաններից յուրաքանչյուրին կհատկացվի 300,000 դրամի միանվագ պարգևատրում։
Ըստ նախարարի, հատկացվող գումարը նրանց վաստակի գնահատանք է և սոցիալական պաշտպանության միջոցառում։
Միջոցառմանը հատկացելու է 86 մլն դրամ, ՀՀ-ում կա 287 վետերան։
Զարուհի Բաթոյանը նշեց նաև, որ Հայրանական պատերազմի վետերանների ամենամսյա պարգևավճարը նախորդ տարի կրկնապատկվել է՝ 50,000-ից դառնալով 100,000 դրամ։

