Բազմաբնակարան շենքերի տարածքներում կրծողների դեմ պայքար է տարվում. Երևանի քաղաքապետարան
Կրծողների ակտիվ վերարտադրման շրջանը գարնան և աշնան ամիսներն են, հետևաբար դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են կրծողների դեմ պայքարի ամենամյա միջոցառումները:
Այս մասին հայտնում են Երևանից քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում: Հատուկ ուշադրություն է դարձվում այն հասցեներին, որոնցից ահազանգեր են ստացվել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով: Փետրվարին և մարտի 20-ի դրությամբ ահազանգերի թիվը 4-ն է եղել:
Հատուկ դեղանյութերը դրվում են բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու խնդրահարույց հատվածներում:
Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների հնարավոր տարածման խթան հանդիսանալ:

