ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Դըմփ, դըմփ, հո՛ւ-ն հենց այնպես չէր մտածված. շնորհավորում եմ ձեզ, ռուբիկոն արդեն անցել եք

"Դըմփ, դըմփ, հո՛ւ" -ն հենց այնպես չէր մտածված

Թեկուզ և Ջորջ Օրուելի «Նորալեզվի հիմնական նպատակը՝ մտքի ծավալների նեղացումն է» միտքը ակտուալ է ժամանակակից աշխարհում, այնուամենայնիվ նախընտրելի և պարտադիր է օրենսդիր մարմնում հնչեցնել կենդանի խոսք` բովանդակային առումով հստակ ասելիքով: Միևնույն ժամանակ պարտադիր է գրական բառամթերքի գործածումն ու խոսքի մշակույթի դրսևորումը, անշուշտ, հիշելով, որ խոսքային լավագույն ավանդույթներ և մշակույթ ունեցող ժողովուրդ ենք, և որպես ժողովրդի ընտրյալներ, պարտավորված եք լեզվի բառամթերքի լավագույն շերտերն օգտագործել: Այստեղ կարևորվում և առանցքային նշանակություն է ձեռք բերում խորհրդարանի և քաղաքացիական հասարակության միջև ձևավորված երկխոսությունը, որի կայացվածության աստիճանից բխում է խորհրդարանական մշակույթը:

Այսպես կոչված հեղափոխության և նրա լիդերի “դաստիարակած” քաղաքացիական հասարակությունը վերջին տարիներին տեսել է ստախոսություն, կեղծիք, խաբեություն, մանր քաղաքական ժուլիկություն, ավանտյուրա, քաղաքական ընդդիմախոսներին հայհոյանք, հոգեբանական և տեղեկատվական տեռոր և այլն: Հետևաբար այդ քաղաքացիական հասարակության ընտրած խորհրդարանն էլ պետք է լինի այդ ամենի խտացված դրսևորումը: Ոչ մի զարմանալու բան չկա: Ունենք էյֆորիկ տրամադրությունների հիման վրա, քաղաքացիների մոտ 30%-ի կողմից, ամբոխավարական եղանակով ձևավորված մեծամասնություն՝ առանց քաղաքական կենսագրության ու պատկերացումների:

“Տներից հանել սամասուդ անել, սատկացնել”, “թաթիկներն ու գլուխները կկտրենք”, “վնգստում են”, “ու՞մ շունն ա”, “շնաբարո դուրսպրծուկ”, “լավատեսություն ծծող” “տրյապկա”, “մոմ ծախեք”, “մնացուկներ”, “լափել են”, “թափթփուկներ”, “փռելու ենք ասֆալտին”, “այբբենարանը պետք է աղբանոց նետվի”, “պատերով ենք տալու”, “ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստալու”, իշխանական ֆեյքերի հայհոյանքներ և այլն: Սա է ձեր սերմանած քաղաքական մշակույթը: Սա այն է, ինչն արդեն երկու տարի է մտել է մեր տեսադաշտ, ու դուրս չի գալիս: Օրեցոր ավելի ու ավելի կատարելագործված տեսք ստանալով, հասնում է սեռական բնույթի հայհոյանքների՝ այն ինչ երեկ տեսանք խորհրդարանում: Շնորհավորում եմ ձեզ, Ռուբիկոն արդեն անցել եք:

Սակայն տիեզերքն ունի պատճառի և հետևանքի օրենքը, որի համաձայն այս ամենը վերադառնալու պարտադիր հատկություն ունի: Եվ պատահական չէ, որ սոցցանցերում արդեն զանգվածային հայհոյանքների, սուր քննադատության ու դժգոհությունների են արժանանում հենց գործող իշխանությունները: Իսկ ինչո՞ւ է այդպես, և ինչո՞ւ են թվացյալ մեծ լեգիտիմություն ունեցող իշխանություններն արժանանում նման վերաբերմունքի: Ո՞ւր կորան այն մեծ ակնկալիքներն ու հայսերը:

Պատճառները պարզ են: Միշտ պետք է հիշել, որ խորհրդարանական մշակույթն անմիջական կերպով կախված է ընտրական ինստիտուտի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքից։ Որքան ցածր է ընտրություններին գիտակցաբար մասնակցող քաղաքացիների տոկոսը, այնքան ցածր է խորհրդարանական մշակույթի մակարդակը։ Եթե իշխանափոխության պատճառներն ու ընթացքն ինձ համար որոշ առումով հասկանալի են, ապա որևէ մեկն ինձ չի կարող ապացուցել, որ 2018թ. ընտրությունները տեղի են ունեցել մարդկանց գիտակից ընտրության միջոցով՝ մտածված ու հավասարակշռված: Դըմփ, դըմփ հուն հենց այնպես չէր մտածված:

Մարդն իհարկե ընդունակ է սխալներ անելու, դա ինչ որ տեղ նույնիսկ անխուսափելի է: Չմտածված, էմոցիոնալ, էյֆորիկ, պահի տակ, տաք գլխով կայացված ցանկացած քայլ կամ որոշում որպես կանոն բերում է հիասթափության: 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրություններում իրենց որոշման պատճառով շատերն այսօր սկսել են հայհոյել, փոշմանել, տարակուսել, ափսոսել, հիասթափվել ու դժգոհել: Մնում է հուսալ, որ քաղաականության այս դաժան կատակն այլևս չի մոռացվելու ու չի կրկնվելու:

P.S. #Ապաշնորհկառավարում, #անբարտավանկեցվածք, #սոցիալականկոլլապս, #տնտեսականճգնաժամ, #քաղաքականաճպարարություն, #արագբացահայտվողխաբեություններ, #արտաքինմարտահրավերներ, #իրավիճակինոչադեկվատքայլեր, #արժեքներիոտնահարում, #դատարկաբանություն… Սրանք այն հեշթեգերն են, որոնք արդեն վերաբերում ենլ գործող իշխանություններին:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>