Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել

Լրատվամիջոցների հասցեին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անարգանք են լրագրողների նկատմամբ. Հակոբ Ավետիքյան. Տեսանյութ

Ոչ մի անգամ որևէ մեկի դեմ որևէ բան թույլ չեմ տվել, որպեսզի տպվի մեր թերթում: Իմ թերթում տեղ գտած նույնիսկ քննադատությունները ենթարկվում են լուրջ ուսումնասիրության: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «ԱԶԳ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանն՝ ուղղված լրատվամիջոցներին:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ «վնգստացող» դատավորների, Սահմանադրական դատարանի, նախկին իշխանության կադրերի հարցերի հետ միասին, անդրադարձել էր նաև լրատվամիջոցներին՝ նշելով, որ լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ը նախկինում իշխանությունից կոնկրետ փող է ստացել և այդպես է կառավարվել: Հիմա չեն ստանում, դրա համար էլ կատաղած են:

Հակոբ Ավետիքյանը Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպումները որակեց անարգանք լրատվամիջոցների նկատմամբ. «Ուրիշ երկրներում նման հայտարարությունները լուրջ հետևանքներ կունենային: Ասել՝ լրատվամիջոցների 99 տոկոսը ծախված են, սա անմեղության կանխավարկածի ոտնահարում է»:

Դիտարկմանը, որ շատ խմբագիրներ արձագանքել էին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ու ասել, որ վերջինս ինքն իր մասին է արտահայտվել, Հակոբ Ավետիքյանը նշել է. «Նիկոլ Փաշինյանին պատկանող թերթում ես գովազդ չեմ հանդիպել, հետևաբար, ինչպե՞ս է կարողացել ապրել: Անկարելի է, որ թերթը գոյատևեր, առանց կողմնակի եկամուտների»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին՝ Հակոբ Ավետիքյանն ասել է. «Ամոթ է, չի կարելի նման բառեր օգտագործել: Մեր ամբողջ խորհրդարանը դարձել է «ա-յախոս», բայց չէ՞ որ մենք «է-ախոս ենք»: Նիկոլ Փաշինյանի խոսքում կան բազմաթիվ բառեր, որոնք հայերեն չեն, էլ չեմ խոսում՝ «սամասուդ» բառի մասին»:

Հակոբ Ավետիքյանի խոսքով՝ նմանատիպ բառապաշարը հատուկ է քրեական ենթամշակույթին:

Խոսելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի արարողություններից՝ Հակոբ Ավետիքյանն ասել է. «Ինձ համար անընդունելի էր Նիկոլ Փաշինյանի ճառը Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որը նաև ինքնագովազդի ճառ էր: Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ այլ հնարավորություններ ունի իր կարծիքը ժողովրդին, աշխարհին ներկայացնելու, բայց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը չի կարելի վերածել հանրահավաքի վայրի»:

Հակոբ Ավետիքյանի համար անհասկանալի էր, որ ոգեկոչման արարողությանը ներկա չէր ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, խորհրդարանական ընդդիմությունը, ոչ էլ մտավորականության խավը:

Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ ոգեկոչման արարողությունը հիշեցնում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաք:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>