Երևանի պուրակներից մեկն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անունով
Այսօր Երևանի ավագանին հերթական նիտում քննարկման դրեց Երևանի պուրակներից մեկը Լեոնիդ Ենգիբարյանի անունով անվանակոչելու հարցը: 44 կողմ , 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:
Հարցը ներկայացրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը: Նրա զեկույցից հետո քաղաքապետ։ Հայկ Մարությանն ասաց. «Ես կարծում եմ՝ այս ամենը կարելի էր ներկայացնել ավելի ուրախ տոնով, որովհետև Լեոնիդ Ենգիբարյանը միշտ ժպիտ է պարգևել բոլորին»:

