Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան
18
Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան «Խաղաղության» դայակը Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ում Պատերազմ Արցախում
Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ես ոնց որ ձեզանից լավ եմ. Ռոբերտ Քոչարյան Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Հավաք՝ ի աջակցություն նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամը «Ալիևը քերթում է Նիկոլին». Փաշինյանի երեկվա «հիստերիայի» հետքերով․ Մանուկ Սուքիասյան Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու Ի՞նչ մաթեմատիկական հնարքով խաչ քաշեցիք 60 հազար ձայնի վրա. Խամոյանը՝ Հովակիմյանին Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ Լկտիության աղբյուրը դուք եք Հանրային տրանսպորտի սպասվող թանկացման առաջին նշաններն սկսում են երևալ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը Հետաքրքիր է, ՔՊ-ի ներսում Տրամաբանության հարցերով հանձնաժողով կա, թե ամեն ինչ է տարերային ձևով որոշվում «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» ՀՅԴ-ի դեմ հաչող շները և ՀՅԴ քարավանը Դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող գաղափարներ․ Փաշինյան ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի դեսպանը սիրով հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցվել Ադրբեջանի հետ նվաստացուցիչ խաղաղությանն աջակցած, ՀՀ սուվերեն տարածքն իրենով արած Թրամփի համար Իրական Գեղարքունիքում գայլերի հետ խաղաղության սիլի-բիլին ավարտվել է ոչխարների խոշոր կոտորածով. ախր ո՞ւմ մտքով կանցներ, չէ՞... Նիկոլ Փաշինյանը թերարժեքության կոմպլեքս ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Լևոն Քոչարյան «Ժողովուրդ». Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին Թանկացումը բարեփոխում չէ, բարեփոխումն այն է, երբ վճարի դիմաց մատուցվում է ավելի լավ ծառայություն «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի կալանավորման հետևանքով հայկական սպորտը հայտնվել է վատ վիճակում «Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավիկ են նվիրել «Հրապարակ»․ Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին Գագիկ Ծառուկյանը երբեք գործարքի չի գնա. երբ Փաշինյանին պետք լինի ձեզ ունեզրկել՝ անելու է, կապ չունի՝ հայտնի հիմնադրամին որքան փող եք փոխանցում. Իվետա Տոնոյան Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում Ֆուտբոլում, ինչպես քաղաքականության մեջ. հասանք Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ, իսկ հետո ի՞նչ ենք անելու, անհայտ է

Երկու պապի, երկու քաղաքակրթություն և մեկ անհաջող ֆեյք իշխանություն

Վերջին օրերին երկու պապիների մասին պատմությունները դարձել են իմ լրահոսի անբաժան մասը:

Առաջինը հայ Արտյուշ Միրզոյանի պատմությունն է, ով Ապրիլի 24-ին օրվա գլխավոր հերոսն է դարձել: Իսկ երկրորդ պատմությունը բրիտանացի 99-ամյա կապիտան Մուրի մասին է:

Ինչպես հայտնի է, Ապրիլի 24-ին Արտյուշ պապիկը ցանկացել էր այցելել Ծիծեռնակաբերդ ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն անվտանգության նկատառումներից ելնելով նրան դա թույլ չտվեցին: Այս իրադարձությանը հետևեցին հասարակության տարբեր շերտերի սկզբունքորեն տարբեր արձագանքները:

Հասարակության մի մասը կարծեց, որ Արտյուշ պապիկն իսկապես օրվա հերոսն է, որ հենց նա, այլ ոչ թե վարչապետն իրենց փոխարեն ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդում:

Հասարակության մյուս մասն անմիջապես պեղեց Արտյուշ պապիկի հին նկարները, որոնցում նա պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի քարոզչական բուկլետով: Հաշվի առնելով Փաշինյանի իշխանության սերը հասարակությանը հրամցնել կեղծ պապիկներ ու տաիկներ («Աշոտի» «տատիկը», Ռոբերտ Աբաջյանի «պապիկը»), շատերը սկսեցին կարծել, որ Արտյուշ պապիկը հերթական իշխանական ֆեյքն է, և ատելության խոսքերով լցրեցին համացանցը:

Այլոք Արտյուշ պապիկի համար պենոպլաստե հուշահամալիր կառուցեցին, որպեսզի նա կարողանա հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (անկեղծ ասած, շատ վիճելի նախաձեռնություն):

Եվ վերջապես իշանությունը, տեսնելով համացանցային արձագանքը և հասկանալով, որ Արտյուշ պապիկը լայք է բերում՝ որոշեց գիշերվա ժամը 02:00-ին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ տանել պապիկին հուշահամալիրի մոտ:

Հաջորդ պատմության հերոսն է Երկրորդ աշխարհամարտի վետերան Թոմ Մուրը: Ըստ կապիտան Թոմ Մուրի, ով ամիսներ առաջ բժիշկների օգնությամբ ապաքինվել էր քաղցկեղից ու բարդ կոտրվածքից, մինչև իր 100-ամյակը պիտի տան շուրջ քայլելով անցներ օրական 10 շրջան, և արդյունքում նվիրատվությունների միջոցով հավաքեր 1000 ֆունտ: Իսկ հավաքած գումարն ուղղեր Բրիտանական Առողջապահության ազգային ծառայությանը (NHS):

Բայց ինչ-որ բան «սխալ գնաց»: Նվիրատվություններ կատարվեցին ավելի քան 450 հազար մարդու կողմից, և նա բժիշկների համար հավաքեց ավելի քան 28 միլիոն ֆունտ:

«Նրանք (NHS) արժանի են յուրաքանչյուր կոպեկիորը ստանում ենք մենք»,-պատմում է Մուրը: Վետերանի դուստր Աննան պատմում է, որ կատարվածը գերազանցեց իրենց սպասելիքները:

Կառավարության ամենօրյա ասուլիսում Բրիտանիայի Առողջապահության նախարար Մեթ Հենքոկը շնորհակալություն հայտնեց վետերանին. «Այսօր ես ուզում եմ հատուկ հարգանքի տուրք մատուցել կապիտան Թոմ Մուրին: Կապիտան Թոմ, դուք ոգեշնչում եք մեզ բոլորիս, և մենք շնորհակալություն ենք հայտնում դրա համար»:

Կապիտան Թոմ Մուրը, ով ապրիլի 30-ին կդառնա 100 տարեկան, դրանից հետո դարձավ նաև երգիչ:

Մուրը կատարել է հայտնի «You’ll Never Walk Alone» ֆուտբոլային երգը: Երգը նրա հետ կատարել են նաև երգիչ Մայքլ Բալին և NHS-ի աշխատակիցները: Երգն այժմ Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող սինգլն է այս շաբաթ, և դրանից ստացած հասույթը կրկին կփախանցվի NHS-ին:

«Իմ թոռները չեն կարող հավատալ, որ ես երգիչ եմ: Այս ամենը միայն ապացուցում է, որ մարդը երբեք միայնակ չի մնում»,-ասում է Թոմ Մուրը, ում կյանքը երկու շաբաթվա ընթացքում կտրուկ փոխվել է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թոմ Մուրը մասնակցել է Հնդկաստանի և Մյանմարի մարտերին: Ճապոնիայի հանձնվելուց հետո նա մեկնել էր Սումատրա, իսկ այնուհետև որպես հրահանգիչ վերադարձել Անգլիայի ռազմական դպրոց:

Երբ ծանոթանում ես այս երկու պատմություններին, տպավորություն է ստեղծվում, որ դրանք տեղի են ունեցել տարբեր տասնամյակներում և տարբեր աշխարհներում: Սակայն իրականում այս ամենը տեղի է ունեցել մի քանի օրվա տարբերությամբ: Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ Բրիտանիայի իշխանությունները «չփիարվեցին» տարեց կապիտանի պատմության հաշվին: Ինչո՞ւ Բորիս Ջոնսոնը կապիտանին չհռչակեց բրիտանացիների սրտերի պապիկ:

Այս հարցի պատասխանը տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 27-ի առավոտյան իր ուղիղ եթերի ժամանակ: Եթե վարչապետի խոսքերն ընդհանրացնելու լինենք, ապա ստացվում, է, որ նախկինում Ապրիլի 24-ի իրադարձությունները իշխանություններն օգտագործել են փող աշխատելու համար (շատ հետաքրքիր դիտարկում մի անձի կողմից, ով պետական միջոցներից 105 հազար ծաղիկ է «դուրս գրում» այդ օրը), քաղաքացիներն էլ այցելում էին Ծիծեռնակաբերդ հատուկ այն բանի համար, որ ճանապարհին արևածաղիկ «չրթեն»:

Այսինքն, ընդամենը 3-4 րոպեում վարչապետը երկարամյա, տասնամյակների պատմություն ունեցող (իհարկե, որոշ կազմակերպչական թերություններ ունեցող) ավանդական քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ անվանարկեց և, գլոբալ առումով, պիտակավորեց որպես «հետամնացություն»:

Սրա հետ մեկտեղ նա ավանդական քայլերթին հակադրեց իրենց կողմից կազմակերպած լուսային շոուն, որն իր կողմից ներկայացվել է որպես գրեթե գեղարվեստական հրաշք: «Հրաշք»՝ առանց իրական մարդկանց ներկայության:

Հեղափոխության հիվանդություններից մեկը հենց այն է, որ իրենք փորձում են ջնջել նախկինից մնացած թե՛ լավը, թե՛ վատը, իսկ աշխարհի ի հայտ գալը թվագրում են իրենց իշխանության գալուց հետո:

Երբ նայում ես վարչապետի ուղիղ եթերը, հասկանում ես, որ ավելի շատ մենք ունենք ոչ թե անհոգատար հասարակություն, այլ թերզարգացած էլիտա:

Քաղաքական էլիտաները ունեն մի շարք գործառույթներ՝ կոնսոլիդացիա, կառավարում, կոնֆլիկտների չեզոքացում և այլն: Բայց կարևոր գործառույթներից մեկն այն է, որ էլիտան պետք է կրթի հասարակությանը: Իսկ հիմա հարց՝ արդյոք ներկայիս քաղաքական էլիտան ունի՞ որևէ բան տալու հասարակությանը, ինչը հասարակության զարգացվածության մակարդակը կբարձրացնի նոր աստիճանի, ինչի շնորհիվ կբարեփոխվեն մեր սոցիալական հարաբերությունները և ինչի շնորհիվ մարդկանց պատրաստակամությունը՝ հոգատար վերաբերմունք դրսևորել մերձավորի նկատմամբ, չի վերածվի իշխանահաճո էժան փիարի:

Իշխանական էլիտան ակնհայտորեն չունի վերը նշված տարրերը: Հետևաբար, այդ խնդիրը պետք է կարողանան լուծել իշխանական շրջանակներից դուրս գտնվող էլիտաները, որոնց գործողությունները մի քանի փուլի պետք է բաժանված լինեն, ինչի մասին կխոսենք հաջորդ հոդվածում:

Շարունակելի․․․

Բենիամին Մաթևոսյան

քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>