Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն է նաև հանգեցրել հետագա ցեղասպանությունների. Արման Թաթոյան
Դիտել նաև
Ազգային ժողովը մերժել է Հայոց ցեղшuպանnւթյան ժխտումը քրեականացնող նախագիծը
Կարո՞ղ է արդյոք Հնդկաստանի և Պակիստանի կոնֆլիկտը ազդել նաև մեր տարածաշրջանի վրա
7-րդ դասարանի «Հայոց պատմությունը» հորով-մորով անելուց հետո անցել են 8-րդ դասարանին․ պատմաբան
Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...
Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»
ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը մենք ոգեկոչում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերին և խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։
Այս տարի Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը նշում ենք արտակարգ դրության պայմաններում, բայց դա չի խանգարում աշխարհասփյուռ հայությանը և առաջադեմ մարդկությանը հիշել ու դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալն է նաև պատճառը, որ հանգեցրեց հետագա ցեղասպանությունների:
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին՝ մենք պետք է միշտ համախմբված հզորացնենք մեր Հայրենիքը»:

