ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

ՀՀ-ն պետք է վճռականորեն հրաժարվի ԼՂ հակամարտության փուլային տարբերակից. «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Հետևելով Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարի և ՌԴ ԱԳ նախարարի կողմից ս․թ․ ապրիլի 21-ին կատարած փոխկապակցված հայտարարություններին, արձանագրում է հետևյալը՝

Ա) ՀՀ գործող կառավարությունը, ներգրավված լինելով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում՝ փաստացի թույլ է տվել ներքաշել իրեն այսպես կոչված «փուլային կարգավորման» տարբերակի քննարկումների մեջ, որը ենթադրում է Արցախի Հանրապետության տարածքների զգալի մասի հանձնում Ադրբեջանին՝ անվտանգության անորոշ երաշխիքների և Արցախի նույնքան անորոշ միջանկյալ կարգավիճակի դիմաց, ուղղակիորեն վտանգելով Արցախի փաստացի կայացած անկախ պետականությունը և տարածքային ամբողջականությունը։ Սա վերադարձ է 1997 թ․ բանակցային տրամաբանությանը, որը նշանակում է ողջ հայության պատմական հաղթանակի արդյունքների չեղարկում, և որպես այդպիսին, արդեն իսկ միարժեքորեն մերժվել է մեր ժողովրդի կողմից։

Բ) ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած հեղհեղուկ բանակցային մոտեցումները և թույլ տված ռազմաքաղաքական բացթողումները հնարավորություն են տվել ադրբեջանական կողմին վերջին մեկ տարվա ընթացքում էլ ավելի կարծրացնել իր դիրքորոշումը։ Դրան ավելացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մի շարք առանցքային երկրների հետ երկկողմ հարաբերություններում առաջընթացի բացակայությունը, ինչը հանգեցրել է նրանց կողմից վերջին շրջանում ադրբեջանական կողմի դիրքորոշման ընդգծված աջակցության, և հայկական կողմի աստիճանական մեկուսացման բանակցային գործընթացում։

Գ) Միաժամանակ, ՀՀ իշխանությունների կողմից երկրի ներսում տարված բաժանարար գծերը, քաղաքական մրցակիցների դեմ իրականացվող անդադար ատելության քարոզը, առանց ապագային միտված հստակ լուծումների առաջադրման հասարակության տարբեր հատվածներին իրար դեմ պարբերաբար տրամադրելու գործելաոճը, բերում է հայ ժողովրդի հավաքական դիմադրողականության թուլացման և նրա հսկայական ներուժի վատնման՝ չդադարող ներքաղաքական հակամարտության ֆոնի վրա։

Հաշվի առնելով վերոնշյալը և վերահաստատելով նախկինում հայտնած իր դիրքորոշումը, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարում է՝

1) Հայաստանի Հանրապետության բանակցային ռազմավարության նպատակը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ապահովումն է և նրա տարածքային ամբողջականության պահպանումը՝ հեռանկարում ունենալով երկու հայկական հանրապետությունների միավորումը մեկ միասնական պետության մեջ։ Բանակցությունների շարունակումը՝ փուլային կարգավորման սկզբունքների հիման վրա հակասում է այս նպատակին, և Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռականորեն հրաժարվի դրանցից։

2) Բանակցությունների գործընթացում առկա ճնշումների շարունակման պարագայում, Հայաստանի Հանրապետությունը կարող է նաև առաջիկայում որպես իրատեսական այլընտրանք դիտարկել Արցախի Հանրապետության անկախության միակողմանի ճանաչման հնարավորությունը, և բանակցությունները շարունակել արդեն այդ մեկնակետից։

3) Հայաստանի և Արցախի Հանրապետության իշխանությունները, պահպանվող պատերազմի վտանգի, համավարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամի, և ադրբեջանական կողմի ակնհայտ ռազմատենչ դիրքորոշման պայմաններում՝ պետք է սկսեն պատրաստել պետությունը և բնակչությանը երկրի ակտիվ պաշտպանությանը։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ է իր համակողմանի աջակցությունը բերել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում վերը նշված նպատակները իրականություն դարձնելու գործում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով արտաքին վտանգի ահագնացումը, կուսակցությունը իրավունք է վերապահում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից մեր ազգային շահերը վտանգող քաղաքական ուղեգիծը շարունակելու դեպքում, պահանջել նրանց հրաժարականը, և նախաձեռնել ազգային համաձայնության այնպիսի իշխանության ձևավորումը, որն ընդունակ կլինի արդյունավետ դիմագրավել Արցախյան հակամարտության և համաշխարհային ճգնաժամի համատեքստում սրվող բազմաթիվ մարտահրավերներին։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>