Մեկ ամսում Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի
Դիտել նաև
Մոսկվայի չորս օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
«Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Կիպրոս
Պուլկովո օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Մոսկվայի օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել և չեղարկվել
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են սփյուռքահայ Արենի Մարկոսյանի մուտքը Հայաստան. Տեսանյութ
Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։
«Մարտի 14-ից Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։ Աշխարհագրությունը բավական լայն է»,- ասաց փոխնախարարը։
Ադոնցը նշեց, որ լինում են դեպքեր, երբ հայրենիք վերադառնալու գործընթացը ձգձգվում է, սակայն դա տեղի է ունենում օբյեկտիվ պատճառներով։ Փոխնախարարը արտերկրում գտնվող քաղաքացիներին հորդորեց հայրենիք վերադառնալու համար կապ հաստատել ՀՀ դեսպանությունների ու հյուպատոսությունների հետ։

