ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Շատ քիչ թվով ուսանողներ կօգտվեն այս ծրագրից. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

Մենք առաջարկել ենք, որ վարչապետը բոլոր ուսանողներին փոխհատուցում տրամադրի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Մեր պահանջը այն էր, որ վարչապետը պետք է բոլոր ուսանողներին փոխհատուցում տար։ Քանի որ ես ինքս էլ հասկանում եմ, որ ներկա իրավիճակում շատ դժվար է առանձնացնել այդ երկու կատեգորիաները՝ ովքեր են տուժել, ովքեր չեն տուժել, մենք առաջարկել ենք, որ բոլոր ուսանողները փոխհատուցում ստանան մոտ 50,000 դրամի չափով, որը շատ մեծ թիվ չի կազմում։ Եթե մենք հաշվենք, որ 7800 ուսանող է սովորում բակալավրի վճարովի համակարգում, եթե բոլորին 50000-ական դրամ փոխհատուցում տրամադրվի, ապա այդ գումարը կկազմի մոտ 450 միլիոն դրամ։ Հատկապես ինչու եմ այս առաջարկը անում, որովհետեւ եթե նայենք հարցին այն տեսանկյունից, որ կրթությունը այնքան էլ հավասար չի ապահովվել, այսինքն՝ հեռահար է կրթությունը եղել, որոշ դասախոսներ չեն կարողացել անցկացնել, իսկ բնականաբար առկա, ստացիոնար կրթությունը չես կարող համեմատել հեռահար կրթության հետ, այստեղ արդեն նաեւ կրթության որակն է տուժել։ Այս ամենը հաշվի առնելով, նաեւ ֆինանսական խնդիրները, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ կիսամյակային ուսման վարձը գոնե 50,000 դրամով փոխհատուցվի բոլոր ուսանողներին»,- ասաց նա։

Դավիթ Ափոյանը նշեց, որ դեռ չի հաստատվել այս միջոցառումը, այն հայտարարության տեսքով է, ուստի կարծում է, որ իրենց առաջարկը նույնպես հաշվի կառնվի վերջնական որոշում կայացնելուց առաջ:

Իսկ եթե մնա նախնական տեսքով, ապա, ըստ ուսխորհրդի նախագահի, շատ քիչ թվով ուսանողներ կօգտվեն այս ծրագրից։

«Վարչապետի հայտարարության մեջ տեսնում ենք, որ օգնություն 90 ՄՈԳ ունեցող ուսանողներին է վերաբերում։ Դրանից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողները, եթե սովորում են ավարտական կուրսում, կստանան ամբողջական փոխհատուցում, իսկ եթե ոչ ավարտական կուրսում, ուրեմն 75 տոկոս փոխհատուցում կստանան։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե 100 բալանոց համակարգում 90-ն է սահմանված շեմը, ապա 20 բալանոց համակարգում քանի՞սը կլինի։ Եթե պարզ մաթեմատիկական հաշվարկով նայենք, ապա կտեսնենք, որ շեմը 18-ն է, բայց որոշ բուհ-երի պաշտոնական փաստաթղթերում գնահատման կարգում տեսնում ենք որ 90-ը հավասարեցված է 19-ի։ Տվյալ պարագայում եթե մենք փորձում ենք համադրել 19 ՄՈԳ եւ ավելի առաջադիմություն ունեցող ունեցողների վճարովի, թե անվճար սովորելու պատկերը, կտեսնենք, որ մեծամասամբ այդ ուսանողները սովորում են անվճար համակարգում, իսկ ովքեր դուրս են մնացել այդ ռոտացիայից, նրանք ինչ-որ չափով օգտվում են բարեգործական հիմնադրամների աջակցություններից։ Սա հումանիտար թեւին է վերաբերում։ Իսկ բնագիտական թեւում կա՛մ չկան նման ուսանողներ, կա՛մ եթե կան՝ անպայման սովորում են անվճար։ Նույնիսկ ունենք ուսանողներ բնագիտական թեւում, որ 15-16 ՄՈԳ ունենալով անվճար են սովորում։ Արդյունքում ստացվում է մի պատկեր, որ նախ այս ծրագիրը մենք նպատակային չենք ծառայեցնում, որովհետեւ մեր նպատակը ոչ թե կրթությունը խրախուսելն է, ինչպես նշված է այս հայտարարության մեջ, այլ այն որ աջակցություն ստանան այն ուսանողները, ովքեր ունեն դրա կարիքը, ովքեր տուժել են, չեն կարող վճարել իրենց վարձը։ Ճիշտ է՝ այս ընտրված խմբի մեջ նույնպես կգտնվեն նման ուսանողներ, բայց լայն վերցված՝ մենք թիրախը սխալ ենք ընտրել, իմ խորին համոզմամբ»,- ընդգծեց նա:

Նշենք, որ օրերս Կառավարությունը հայտարարել էր կորոնավիրուսի հետեւանքները մեղմացնելու 14-րդ միջոցառման մասին, որով նախատեսվում էր օժանդակություն ցուցաբերել ուսանողներին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>