Ալեն Սիմոնյանը ուշ երեկոյան եղել է Հանրայինում․ Մարգարիտա Գրիգորյանի հետ ևս 5 հոգի ազատման դիմում է գրել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից հետո Հանրային հեռուստաընկերությունում պաշտոնանկություններ են սպասվում։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, երեկ ուշ երեկոյան եղել է Հանրային հեռուստաընկերությունում, եւ պահանջել է ղեկավար կազմի հրաժարականը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն արդեն իսկ ազատման դիմում է գրել։
Աշխատանքից ազատան դիմում է գրել նաեւ Հանրային ՀԸ աշխատակից Վարդան Հակոբյանը, ով ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն է եղել։ Հակոբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել։
Մանրամասները՝ Irakanum.am-ում:

