Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ Փաշինյանը դեմ է Նիկոլին (տեսանյութ) Հայոց բանակը 34 տարեկան է
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. Ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ Մայք Ռոյալ եպիսկոպոսն անդրադարձել է Հայաստանի «քաղաքական և կրոնական բանտարկյալների» խնդրին Պատերազմ Արցախում
Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու գործը կարճելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին․ Ռոբերտ Քոչարյան Ճնշել են, դարձի բերել Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Այս 5 տարին բաց թողնված ժամանակ էր․ պետք է մշակվեր ռազմավարություն․ Սեյրան Օհանյան Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել 1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (տեսանյութ) ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Այս հողի վրա պայքար է եղել․ Երևանում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը «Աբովյան» բժշկական կենտրոնում 18-ամյա բուժառուն ծեծի է ենթարկել բժշկուհուն Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ Փաշինյանը դեմ է Նիկոլին (տեսանյութ) Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել Հայոց բանակը 34 տարեկան է Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց ԵԽԽՎ բանաձևում կա առնվազն երեք կետ, որից իշխանությունը չի խոսի. Մամիջանյանը՝ Ստրասբուրգից Մոլդովական եվրոսփյուռքի ղեկավար Մ.Սանդուն, ըստ էության, սպառնում է հայ ժողովրդին և ամեն կերպ պաշտպանում փաշինյանական բռնատիրական ռեժիմը Էս ի՞նչ արեցինք մենք տղերք, էս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Դիվանագիտական լեզվով պարզ ակնկալիք է, որ վերջ տրվի Հայ Եկեղեցու նկատմամբ արշավին. Գևորգ Դանիելյանը՝ ԵԽԽՎ բանաձևի մասին Հայերի էթնիկ զտումներով միջազգային արդարադատությունը դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև. Արմեն Գևորգյան Կոպիրկինը «Լենինգրադի պաշարման երեխաները» հուշարձանի մոտ ծաղկեպսակ է դրել և երախտագիտություն հայտնել եղբայրական հայ ժողովրդին Սամվել Ալեքսանյանը որոշել է Ադրբեջանից շաքարավազ ներկրել․ «Հրապարակ» Բացահայտ բնապահպանական վանդալիզմ՝ Նոր Նորքում Միլիարդավոր պարգևավճարներ և անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզներ (տեսանյութ)

Կորոնավիրուսը Հայաստանը առողջապահական, սոցիալական և տնտեսական կատաստրոֆայի է հասցնելու. ո՞րն է ելքը․ մաս 4-րդ

Հոդվածի մաս 1-ինն՝ այստեղ, մաս 2-րդն՝ այստեղ, մաս 3-րդն՝ այստեղ։

Այն, ինչ տեսնում ենք աշխարհով մեկ, նաև մեզ է վերաբերվելու: Այս վարակը գրեթե 180 աստիճանով փոխեց երկրի վիճակը: Շատերը նաև մեզ մոտ դեռ լուրջ չեն վերաբերվում այն իրավիճակին, որ առկա է Հայաստանում և կարող է լինել 2-3 ամիս անց:

Ավելին, որոշ հանգամանքներ հաշվի առնելով, մեզ մոտ ճգնաժամը կարող է ավելի լուրջ ձևով զգացնել տալ իրեն, քան այսօրվա Իտալիայում, Իսպանիայում կամ Ֆրանսիայում:

Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշով ոչ լավ իմաստով երկրորդ տեղն է զբաղեցնում ԵԱՏՄ-ի տարածքում

Դատե՛ք ինքներդ, ապրիլի 16-ի տվյալներով՝ Հայաստանում մեկ միլիոնի հաշվարկով կա 391 հիվանդ: Ընդորում, նրանք հայտնաբերվել են ընդամենը 9 հազար մարդու թեստավորման արդյունքում:

Այս ցուցանիշը Ռուսաստանում 191 է, որտեղ ստուգվել է մոտ 1,6 մլն մարդ: Բելառուսում այն 445 է, որտեղ թեստավորվել է մոտ 80 հազար քաղաքացի: Ղազախստանում այս ցուցանիշը կազմում է 75, որտեղ թեստավորվել է ավելի քան 85 հազար մարդ: Ղրղզստանում 71 է, որտեղ թեստավորվել է մոտ 26 հազար քաղաքացի:

Նշենք, որ մենք այս ցուցանիշով զիջում ենք Բելառուսին միայն այն պատճառով, որ այդ երկրի նախագահը հրապարակավ հայտարարեց՝ «...չի պայքարելու այս վիրուսի դեմ, քանզի այն մտացածին հարց է համարում...»:

Հիշեցնենք, որ այս ցուցանիշով մենք զիջում ենք այն երկրներին, որոնք ունեն երկար սահմաններ վիրուսի սկզբնական օջախի երկիր համարվող Չինաստանի հետ:

Եթե համեմատենք մեր ցուցանիշները մեր հարևանների՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ, այստեղ էլ մենք հպարտանալու տեղ չունենք: Վրաստանում իրենց ցուցանիշը 87 է, որտեղ թեստավորվել է մոտ 5000 մարդ, իսկ Ադրբեջանում այդ ցուցանիշը 127 է, որտեղ թեստավորվել է մոտ 75 հազար մարդ:

Այստեղ էլ նշենք, որ Վրաստանն, օրինակ, մեզնից միշտ ավելի բաց է եղել Եվրամիության երկրների և մասնավորապես Իտալիայի հետ: Այս երկիրն ունեցել է «առանց վիզա» հարաբերությունների ռեժիմ՝ ի տարբերություն Հայաստանի: Բացի այդ, անցյալ տարվա ցուցանիշների համաձայն, Վրաստան է այցելել մոտ 8 մլն զբոսաշրջիկ։ Հայաստանն այդ ժամանակահատվածում ունեցել է 2մլն-ից էլ քիչ ցուցանիշ:

Չինացի զբոսաշրջիկների քանակը Վրաստանում և Ադրբեջանում միշտ ավելի շատ է եղել, քան Հայաստանում: Ավելին, նույնիսկ իրանցի զբոսաշրջիկների քանակը Ադրբեջանում և Վրաստանում ավելի շատ էր լինում, քան Հայաստանում:

Այդ ամենը ապացուցում է, որ Հայաստանի այս վատ ցուցանիշները ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ բնույթ ունեն: Մեր իշխանության արդյունավետության գործակիցը ամենավատն է բոլոր վերը նշված երկրների հետ համեմատ:

Բացի այն, որ հայաստանյան իշխանությունները ուշացրին իրենց պայքարը, մինչև այսօր չունեն հստակ ռազմավարություն՝ ինչպես նվազեցնել այս ցուցանիշները, որպեսզի Հայաստանը չդառնա տարածաշրջանային «Իտալիա»:

Իսկ թե ինչ կլինի, եթե մոտակա 2-3 ամիսների ընթացքում երկրում ոչինչ չփոխվի, ներկայացնենք երեք հարթության մակարդակներով՝ առողջապահական, սոցիալական և տնտեսական ուղղություններով:

Ի՞նչ է սպասվում մեզ առողջապահական ոլորտում

Ապրիլի 16-ի դրությամբ մեզ մոտ հիվանդների թիվը կազմում էր 1159 մարդ: Դժվար չէ հաշվել, որ մեզ մոտ հիվանդների թիվն օրական ավելանում է 4 տոկոսի չափով: Եթե այս տեմպով հաշվենք, ապա մայիսի 14-ի դրությամբ մենք կարող ենք ունենալ մոտավորապես 3500 վարակված: Ըստ վիճակագրության՝ նրանց մոտ 15 տոկոսը պահանջելու է լուրջ բուժում, իսկ մոտ 5 տոկոսի համար անհրաժեշտ են լինելու թոքերի արհեստական օդափոխման սարքավորումներ: Ունի՞ Հայաստանն այդ հնարավորությունները, հարցի պատասխանը թողնենք Արսեն Թորոսյանին: Ըստ նրա՝ այսօր Հայաստանում առկա է թոքերի մաքրման 280 սարքավորում:

Եթե նույնիսկ սկսած մայիսի 15-ից վարակի տեմպը թուլանա և օրական վարակվածների թիվը կազմի ոչ թե 4, այլ, ասենք, 3 տոկոս, ապա դժվար չէ հաշվել, որ հունիսի 15-ի դրությամբ մենք կունենանք 6500 հիվանդ, որոնց համար արդեն թոքերի մաքրման սարքավորումները կարող են չհերիքել:

Կարելի է ասել, որ եթե այս վիճակը չփոխվի, ապա երկու ամիս անց երկրի առողջապահական համակարգը կարող է կազմալուծվել:

Իսկ այս իրավիճակը կտրուկ կփոխի իրավիճակը նաև կյանքի այլ ուղղություններով: Այն լուրջ ազդեցություն կթողնի երկրի տնտեսական, սոցիալական և քաղաքական իրավիճակի վրա:

Ի՞նչ է մեզ սպասվում սոցիալական և տնտեսական ուղղություններով

Դժվար չէ կռահել, որ այն 300 մլն դոլարը, որը կառավարությունը խոստացել է ծախսել հակաճգնաժամային 13 սոցիալական և տնտեսական փաթեթները կյանքի կոչելու համար, իրականում չնչին դեր է կատարելու և գործնականում ոչ մարդկանց սոցիալական վիճակն է թեթևացնելու, ոչ էլ բիզնեսի վիճակն է փրկելու: ԱՄՆ-ն, օրինակ, հակաճգնաժամային ծրագրերի վրա արդեն ծախսում է իր ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը: Եվրոպական երկրները նույնպես պատրաստվում են ծախսել իրենց ՀՆԱ-ի 8-ից մինչև 15 տոկոսը: Ռուսաստանը պատրաստվում է ծախսել իր ՀՆԱ-ի մոտ 7 տոկոսը: Հարևան Վրաստանն արդեն հաստատել է մոտ 700 մլն դոլարի չափով իր փաթեթները և հայտարարել, որ ավելացնելու է այն:

Մեզ մոտ կառավարությունը հաստատել է ընդամենը 300 մլն դոլար, որը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 2,2 տոկոսը: Կարծում ենք՝ այս թվերը մեզ հուշում են, որ որպես այդպիսին՝ հակաճգնաժամային փաթեթը մեզ մոտ լուրջ ազդեցություն չի կարող թողնել ճգնաժամի ազդեցությունը թուլացնելու համար:

Երկու ամիս անց, երբ արդեն տեսանելի կդառնա այս ամենը, երկրում կարող է առաջանալ լուրջ տնտեսական և սոցիալական ճգնաժամ:

Ընդորում՝ այս ամենը, զուգորդվելով նաև առողջապահական ճգնաժամի հետ, համատեղ մուլտիպլիկացիոն ազդեցություն է թողնելու մարդկանց վրա, որից մեկ քայլ է լինելու երկրում սոցիալական պայթյունը:

Գիտակցո՞ւմ է արդյոք իշխանությունն այս ամենը: Կարծում ենք, որ գիտակցում է, սակայն ոչ ամբողջական պատկերացումների տիրապետմամբ:

Ավելին, նույնիսկ եթե այս ամենը իշխանությունը գիտակցեր, միևնույն է, այն այլևս չի կարող այս կոնֆիգուրացիայով լուծել երկրի առջև կանգնած խնդիրները: Այստեղ հարցը միայն էֆեկտիվ մենեջմենթի բացակայության մեջ չէ: Իշխանությունը չունի նույնիսկ տարրական պատկերացում, տեսլական, թե ինչ ռազմավարություն է անհրաժեշտ երկրի զարգացման համար մոտակա մեկ տարվա կտրվածքով: Այսօր իշխանությունները զբաղված են օրվա խնդիրները լուծելու հարցերով: Նրանք փաստացի կառավարչական «հրշեջի» դեր են կատարում, և ոչ ավելի: Այդ իսկ պատճառով, նրանք չեն կարողանում վերահսկել իրավիճակը և «վազում են» խնդիրների հետևից և ընդորում արդեն անհույս, որ կկարողանան վերահսկել իրավիճակը:

Թվում է, թե այս պայմաններում իշխանությանը կարող է փրկել իր բարձր վստահության գործակիցը:

Սակայն, թվացյալ է, թե իշխանությունն այսօր ունի մեծ վստահություն հանրության շրջանում: Ավելին, խնդիրը նույնիսկ այդ վստահության տոկոսային քանակի մեջ չէ: Այլ երկրներում իշխանությունը կարող է ունենալ ավելի պակաս վստահության ցուցանիշ, քան հայաստանյան իշխանության մոտ է այսօր: Սակայն, նրանք ունեն համախմբելու մեծ հնարավորություն: Օրինակ, Վրաստանի կամ Ադրբեջանի ներկայիս իշխանությունը կարող են ունենալ ավելի պակաս վստահություն իրենց հանրությունների մոտ, քան Հայաստանում է: Սակայն, այսօր նրանք իրենց հանրություններին համախմբելու ավելի մեծ հնարավորություն ունեն, քան ներկայիս հայաստանյան իշխանությունները: Քանզի ներկայիս Հայաստանի ղեկավարն ավելի շատ բաժանող, քան համախմբող ֆունկցիա է կատարում: Թեև, նա կարող է Ալիևից կամ Գախարիայից ավելի մեծ վարկանիշ ունենալ:

Երկրի համար ճգնաժամային իրավիճակներում, սովորաբար իշխանությանը հաջողվում է գոնե ժամանակավորապես համախմբել հանրությանը, քանզի վտանգի առաջ մարդկանց մոտ հենց այդպիսի հատկություն է ի հայտ գալիս: Հենց դրա պատճառով Բուշ-փոքրը 2001-ի ահաբեկչության ժամանակ կարողացավ համախմբել ամերիկացիներին իր շուրջ:

Նույնն այսօր փորձում են անել Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրայինայի, Թուրքիայի և այլ երկրների ղեկավարները:

Հայաստանում, ցավոք, դա արդեն հնարավոր չէ՝ վերը նշված հանգամանքների պատճառով: Տեսեք, թե ճգնաժամի պայմաններում ինչով է զբաղված երկրի օրենսդիր մարմինը, ինչ օրենքներ է նա ընդունում, և ամեն ինչ պարզ կդառնա:

Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահի շուրջ կատարվող իրադարձություններին, ապա այս ամենը լրացուցիչ հիմնավորում է այն պնդումը, որ թե՛ այսօր, և թե՛ 2-3 ամիս անց, երբ երկրի վիճակը լինելու է է՛լ ավելի կրիտիկական, երկրի պառակտվածությունը մնալու է:

Միակ մխիթարանքն Արցախն է, որտեղ որոշիչ դեր կատարող շրջանակները գիտակցեցին, որ չի կարելի լարել իրավիճակը, և այսօր Արցախը, մրցակցային ընտրությունների անցկացումից հետո, ներկայացնելու է քիչ թե շատ պատասխանատություն զգացող գործիչըով ունակ է իր շուրջ համախմբել այսօրվա արցախյան վերնախավին:

Սակայն դա բավարար կլինի՞, որ խուսափենք մեզ սպառնացող նաև լրջագույն անվտանգության խնդիրներից, կարծում ենք, որ հարցը հռետորական բնույթ ունի:

Առանց Հայաստանում իրավիճակը փոխելու, դա հնարավոր չի լինի:

Անշուշտ այսօր Հայաստանում նաև չկա քաղաքական ցնցումների ճանապարհով իրավիճակը փոխելու տարբերակ, քանզի այս պայմաններում այդ ցնցումները կարող են պայթեցնել ոչ միայն իշխանություններին, այլ նաև պետությունը:

Այդ իսկ պատճառով հանրությունից, երկրի հիմնական քաղաքական դերակատարներից պահանջը լինելու է ոչ ստանդարտ լուծումները, որոնք կկարողանան ստիպել իշխանությանը փոխել իր այս վարքագիծը և ձևավորել այնպիսի նոր մթնոլորտ, որի արդյունքում ամեն ինչ հնարավոր կլինի իրականացնել հանդարտ ուղիով: Պարզ է նաև, որ իշխանության այս կոնֆիգուրացիայի միջոցով երկիրը չի կարող խուսափել սոցիալական, տնտեսական և առողջապահական կատաստրոֆայից:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan