«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի
10
ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել Պատերազմ Արցախում
Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը. «Հայաքվե» «Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է. Իվետա Տոնոյան Ադրբեջանում անհանգիստ են Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում

Հասարակության մի հատված նրան պարզապես լավ չի ճանաչում․ Հրաչյա Հարությունյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի և դատավարության ընթացքում կատարվող անօրինականությունների մասին Yerevan.Today-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ։

-Պարոն Հարությունյան այսօր կորոնավիրուսի հետ կապված միջազգային ատյանները, ԵԽԽՎ-ն, ՄԱԿ-ը հանդես են գալիս կոչերով` երկրներին հորդորելով փոխել ավելի շատ կալանավորների խափանման միջոցները: Այս պայմաններում Հայաստանում ունենք իրավիճակ, երբ արդեն մեկ ամիս է, չի քննվում անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը` խափանման միջոցի հետ կապված: Ինչպե՞ս եք վերաբերում այս իրավիճակին:
 

-Այն ինչ կատարվում է երկրորդ նախագահի նկատմամբ, անարդարություն է:

Այսօր, երբ երկիր մոլորակը կանգնած է մի նոր աղետի առջև և նույնիսկ դարավոր թշնամի երկրներն են պատրաստ օգնության ձեռք մեկնել միմյանց, երբ մարդու իրավունքների պաշտպան հանդիսացող բոլոր կազմակերպությունները գթասրտության, հանդուրժողականության, մարդասիրության կոչեր են հնչեցնում և հատկապես կալանավայրերում գտնվող խոցելի խմբում հայտնված մարդկանց նկատմամբ, անազատության մեջ է գտնվում Արցախի հերոս, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նաղագահ Ռոբերտ Քոչարյանը:

Կոչ եմ անում անհապաղ ազատել նախագահին:

-Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, ինչպես և կանխատեսվում էր, արդեն վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից, առաջիկայում էլ հնարավեր է լինեն կոնկրետ արձագանքներ գործի ապօրինությունների հետ կապված, այս ամենը, ըստ Ձեզ, ի՞նչ հետք կթողնի Հայաստանի՝ որպես ժողովրդավար երկրի վարկանշի վրա:
 

-Անկեղծ ասած ես սպասում էի, որ այդ արձագանքները կլինեն ավելի շուտ, նույնիսկ անմիջապես, բայց ցավոք… Միևնույն է՝ համոզված եմ, որ շատ շուտով կլսենք այդ արձագանքները:

 Ես ճանաչում եմ նախագահին, ճանաչում եմ նրա տեսակը, ճանաչում եմ նրան որպես ազնիվ, պարկեշտ, հաստատակամ, հայրենասեր  մարդու և ցավում եմ, որ հասարակության մի հատված  նրան պարզապես լավ չի ճանաչում:

Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ բոլոր այն բացասական խոսակցությունները, որ կապվում են նախագահի անվան հետ, դրանք բոլորը բամբասանքներ են, հերյուրանքներ, սուտ ու կեղծիք, իսկ բոլոր դրականը` փաստեր են, փաստաթղթեր, շոշափելի ու տեսանելի իրողություններ:

-Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի հարցում հասարակական կարծիքն ու իշխանության քայլերն իրար համապատասխանում են: Օրինակ միայն ձեր` մշակույթի ասպարեզում տեսանք, որ բազմաթիվ մտավորականներ կոչով հանդես եկան: Նույնն է նաև քաղաքական գործիչների շրջանակներում:
 

-Այո, և իմ ստորագրությունը կար հենց առաջին ցուցակում, որը ներկայացրել էին մի խումբ մտավորականներ, արվեստի ու քաղաքական գործիչներ: Բոլորիս պահանջը մեկն էր` փոխել խափանման միջոցը և անհապաղ ազատ արձակել նախագահին:

Այնուհետև դա շարունակվեց և շատ ու շատ մարդիկ միացան այդ կոչին: Իրենց երաշխավորությունը հայտնեցին Արցախի ներկա  ու նախկին նախագահները, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, Ռուսաստանի բազմաթիվ  մտավորականներ, անվանի գործիչներ, բայց միևնույն է, պահանջը մնաց անպատասխան:

Այս կոչին միացան նաև արվեստի ավելի քան 60 ներկայացուցիչներ, որոնք, ի զարմանս ինձ, արժանացան քննադատության, քանի որ ինքս ականատեսն եմ եղել, թե ինչպես տարիներ շարունակ նրանք մեղադրվել են իշխանության կողքին լինելու համար. այս դեպքում նրանք կանգնեցին ոչ թե իշխանության, այլ մի մարդու կողքին, որը գտնվում է անազատության մեջ:

Ես կարծում եմ, որ նրանց այս արարքը միմիայն մեծ հարգանքի է արժանի:

Իր կոչն է հղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Եթե այսքան կոչերը շարունակեն մնալ անպատասխան, վերստին կհամոզվենք, որ նախագահի նկատմամբ իրականացվում է անձնական հաշվեհարդար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>